Տնտեսական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.50+0.00
EUR BUY - 421.00+0.00 EUR SELL - 424.50+0.00
OIL:  BRENT - 88.29-1.02 WTI - 83.44+0.38
COMEX:  GOLD - 4478.10-2.60 SILVER - 67.00-2.56
COMEX:  PLATINUM - 1833.50-0.93
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 160.01+0.37 EUR/GBP - 1.1584-0.53
FOREX:  EUR/USD - 1.1584-0.53 GBP/USD - 1.3531-0.43
STOCKS RUS:  RTSI - 778.32+1.45
STOCKS US: DOW JONES - 53559.99-0.02 NASDAQ - 26402.42-0.52
STOCKS US: S&P 500 - 7711.76-0.25
STOCKS JAPAN:  NIKKEI - 66405.56+0.41 TOPIX - 4146.71+0.72
STOCKS CHINA:  HANG SENG - 25584.79+0.07 SSEC - 3952.18-0.11
STOCKS EUR:  FTSE100 - 10824.26+0.29 CAC40 - 8401.18+0.98
STOCKS EUR:  DAX - 26569.99+0.77
28/08/2026  CBA:  USD - 364.32-0.15 GBP - 495.11+0.41
28/08/2026  CBA:  EURO - 424.36+0.15
28/08/2026  CBA:  GOLD - 53517-755 SILVER - 802-0.62
Ավարտին են մոտենում «Հայաստանի թվային օրակարգ 2030» ռազմավարության մշակման աշխատանքները
23/11/2017 15:22
Կիսվել

Ավարտին են մոտենում «Հայաստանի թվային օրակարգ 2030» ռազմավարության մշակման աշխատանքները

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: Նախքան օրակարգային հարցերի քննարկումը՝ վարչապետը մի շարք հանձնարարականներ է տվել:

Կառավարության ղեկավարի առաջին հանձնարարականը «Թվային օրակարգ» ռազմավարության մշակման ընթացքի և դրանից բխող՝ 2018 թվականի գործողությունների ծրագրի վերաբերյալ էր: «Նախկինում անդրադարձել ենք թվային օրակարգի կարևորության և այդ ոլորտում կառավարության համակարգված քաղաքականության իրականացման հարցին։ Նշվածի շրջանակում ավարտին են հասցվում «Հայաստանի թվային օրակարգ 2030» երկարաժամկետ ռազմավարության մշակման աշխատանքները։ Միաժամանակ, անհրաժեշտ է երկարաժամկետ ռազմավարական ծրագրին զուգահեռ իրականացնել կարճաժամկետ կոնկրետ ծրագրերի մշակման և դրանց իրագործման աշխատանքները, հատկապես այն ոլորտներում, որտեղ թվայնացման գործընթացի իրականացումն առաջնահերթ է»,-նշել է վարչապետը։

Այդ նպատակով Կարեն Կարապետյանը հանձնարարել է հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին 3-օրյա ժամկետում կառավարության աշխատակազմ ներկայացնել ըստ ոլորտի՝ թվայնացման փոխակերպումը համակարգող պատասխանատու բարձրաստիճան պաշտոնատար անձանց թեկնածություններ։ Հանձնարարվել է նաև 2-շաբաթյա ժամկետում մշակել և կառավարության աշխատակազմ ներկայացնել 2018 թվականի Թվային փոխակերպման գործողությունների ծրագրի վերաբերյալ առաջարկություններ՝ «Թվային Հայաստան» հիմնադրամի կարծիքը ստանալու համար։

«Մասնավորապես, անհրաժեշտ է անդրադառնալ հետևյալ ոլորտներում թվային գործիքների ներդրմանը՝ կառավարման փոխգործունակության պլատֆորմի և հանրային ծառայությունների կառավարման «մեկ պատուհանի» ներդրում, բնական ռեսուրսների և հողերի կառավարում, խոշորացված համայնքներում պետական (մասնավորապես` սոցիալական), համայնքային և այլ ծառայությունների էլեկտրոնային եղանակով մատուցում և դրա ենթակառուցվածքների ձևավորում, տեսչական մարմինների էլեկտրոնային կառավարում և այլն»,-նշել է վարչապետը՝ հավելելով, որ թվային միջավայրի ձևավորման շրջանակում՝ համապատասխան միջազգային աջակցության ստացման գործընթացների կազմակերպումն անհրաժեշտ է իրականացնել բացառապես «Թվային Հայաստան» հիմնադրամի հետ համատեղ։

Կառավարության ղեկավարը հիմնադրամի գործադիր տնօրենին հանձնարարել է առաջարկությունները ստանալուն պես ամփոփել և 1-ամսյա ժամկետում կառավարության աշխատակազմ ներկայացնել 2018 թ. թվայնացման գործողությունների ծրագիրը՝ նշելով միջոցառումների կատարման հստակ ժամկետներ և պատասխանատուներ։

Կարեն Կարապետյանի մյուս հանձնարարականն իրավական ակտերի նախագծերի կարգավորման ազդեցության գնահատման վերաբերյալ էր: «2016 թվականի մարտ ամսին կառավարության կողմից հիմնադրվել է «Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն» հիմնադրամը, որն իրականացնում է համապատասխան նախագծերի կարգավորման բնագավառների վրա ազդեցության գնահատումը, մասնավորապես՝ անդրադառնալով հիմնավորվածությանը, այլընտրանքային տարբերակների սահմանման, նախագծի ընդունման հետ կապված ծախսերի և օգուտների հաշվարկման հարցերին և, արդյունքում, նախագիծը տրամադրելով մշակող մարմնին համապատասխան առաջարկություններ։ Իրականացված ուսումնասիրությունների արդյունքում արձանագրվել են դեպքեր, երբ առանց հստակ պատճառաբանություններ ներկայացնելու հիմնադրամի կողմից տրամադրված առաջարկությունները չեն ընդունվել»,-նշել է վարչապետը: Նա հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին հանձնարարել է գործնականում ապահովել իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ կարգավորման ազդեցության արդյունքում ներկայացված առաջարկությունների լիարժեք ուսումնասիրումը և վերլուծումը, իսկ դրանք մերժելու դեպքերում՝ ներկայացնել հստակ հիմնավորումներ։ Հանձնարարվել է նաև 1-ամսյա ժամկետում ամփոփել և կառավարության աշխատակազմ ներկայացնել «Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն» հիմնադրամի 2018 թ. տարեկան գործողությունների շրջանակում՝ կարգավորման ազդեցության ենթակա իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ տեղեկատվությունը՝ հաշվի առնելով կառավարության ծրագրով հաստատված միջոցառումները և գերակա խնդիրները։ Վարչապետն ընդգծել է, որ հիմնադրամն այն օղակն է, որը պետք է բոլոր ռիսկերը գնահատի և համապատասխան վերլուծություն տրամադրի: Նա կառավարության անդամներին առաջարկել է հստակ ձևակերպել իրենց այն առաջնահերթ խնդիրները, որոնց վերաբերյալ հիմնադրամը պետք է վերլուծություն ներկայացնի:

28/08/2026
դրամ
Դոլար (USD)
364.32
-0.15
Եվրո (EUR)
424.36
+0.15
Ռուբլի (RUR)
4.2392
-0.0241
Լարի (GEL)
139.38
-0.08
53517
-755
Արծաթ
802
-0.62