Ֆինանսական

USD BUY - 363.50-0.50 USD SELL - 366.50+0.00
EUR BUY - 418.50+0.00 EUR SELL - 425.00+0.00
OIL:  BRENT - 88.82+1.93 WTI - 82.40+1.28
COMEX:  GOLD - 4373.90+1.37 SILVER - 64.99+0.18
COMEX:  PLATINUM - 1756.80+2.37
LME:  ALUMINIUM - 3184.00-0.27 COPPER - 13791.00-0.12
LME:  NICKEL - 17249.00+0.09 TIN - 55268.00+2.50
LME:  LEAD - 1877.50-1.00 ZINC - 3643.00+1.43
FOREX:  USD/JPY - 159.3-0.01 EUR/GBP - 1.1569+0.29
FOREX:  EUR/USD - 1.1569+0.29 GBP/USD - 1.353+0.28
STOCKS RUS:  RTSI - 796.02-5.13
STOCKS US: DOW JONES - 53732.41-0.20 NASDAQ - 26729.16-0.28
STOCKS US: S&P 500 - 7785.76-0.17
STOCKS JAPAN:  NIKKEI - 68713.80+0.59 TOPIX - 4197.20+0.51
STOCKS CHINA:  HANG SENG - 25116.85-1.10 SSEC - 3927.18+0.01
STOCKS EUR:  FTSE100 - 10750.11-0.21 CAC40 - 8636.80-0.16
STOCKS EUR:  DAX - 26440.31+0.53
14/08/2026  CBA:  USD - 365.82-0.04 GBP - 494.92+1.37
14/08/2026  CBA:  EURO - 422.74+0.68
14/08/2026  CBA:  GOLD - 51433-636 SILVER - 763.96-15.32
ՊԵԿ. Տպավորիչ հարկային մուտքերի աճ՝ ռոյալթիի վճարման գծով
30/11/2017 10:50
Կիսվել

ՊԵԿ. Տպավորիչ հարկային մուտքերի աճ՝ ռոյալթիի վճարման գծով

Խոշոր և միջին հարկ վճարողների ՀՏՎ-ում ավելացել են նաև մյուս հարկատեսակների մուտքերը

Խոշոր և միջին հարկ վճարողների հարկային տեսչություն-վարչությունում 2017թ. 9 ամիսների ընթացքում եկամտային հարկի գծով հարկային մուտքերը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 4.2 մլրդ դրամով, ինչը հիմնականում պայմանավորված է վարձու աշխատողների թվաքանակի, մեկ աշխատողի հաշվով միջին ամսական աշխատավարձի վարձատրությանն ուղղված միջոցների, առանց փաստաթղթերի ձեռքբերումների և այլ եկամուտների մասով եկամտային հարկի ավելացմամբ: Իսկ ռոյալթիի վճարման գծով հարկային մուտքերի աճը կազմել է 6,3 մլրդ դրամ. հանքաարդյունաբերության ոլորտի խոշոր ընկերությունների վճարած հարկերի աճը պայմանավորված է համաշխարհային շուկայում մետաղական հումքի գնաճով և ռոյալթիի հարկման բազաների նկատմամբ հետևողական վարչարարությամբ: Ի դեպ, 0,3 մլրդ դրամով նվազել են նաև ռոյալթիի գծով գերավճարները, ինչը, հաշվի առնելով հարկային եկամուտների գնահատված աճը, կազմել է 6.6 մլրդ դրամ:  Խոշոր և միջին հարկ վճարողների ՀՏՎ-ում ընթացիկ տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին, 2016թ. նույն ժամանակահատվածի համեմատ, ԵԱՏՄ մուտքերն աճել են 14.1 մլրդ դրամով, որից ԱԱՀ-ն` 9.8 մլրդ դրամով, ակցիզային հարկը` 3.8 մլրդ դրամով, իսկ բնավճարը 0.5 մլրդ դրամով: Աճը պայմանավորված է ԵԱՏՄ երկրներից որոշ ապրանքների (բենզին, դիզվառելիք) ներմուծման ծավալների ավելացմամբ և ապրանքների վաճառքի գների նկատմամբ վերահսկողության ուժեղացմամբ: Հաշվետու ժամանակահատվածում այլ հարկային եկամուտների գծով արձանագրված աճը պայմանավորված է իրացվող ապրանքների վաճառքի գների, պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքների դրոշմավորման կանոնների և հարկվող օբյեկտներն ամբողջությամբ հայտարարագրելու նկատմամբ հսկողության ուժեղացմամբ: Արդյունքում բնօգտագործման և բնապահպանական վճարների գծով աճը կազմել է 628.2 մլն դրամ, հաստատագրված վճարների գծով՝ 67,7 մլն դրամ, իսկ դրոշմապիտակների ձեռքբերման վճարի գծով՝ 338,6 մլն դրամ:

14/08/2026
դրամ
Դոլար (USD)
365.82
-0.04
Եվրո (EUR)
422.74
+0.68
Ռուբլի (RUR)
4.3644
+0.0006
Լարի (GEL)
139.91
+0.11
51433
-636
Արծաթ
763.96
-15.32