Կենտրոնական բանկ. Ստորագրվել է 15 մլն եվրո արժողությամբ «ՓՄՁ էներգախնայողական նախագծերի ֆինանսավորման» ծրագրի վարկային պայմանագիր
Դեկտեմբերի 18-ին ՀՀ կենտրոնական բանկի և Գերմանիայի Դաշնության KfW զարգացման բանկի միջև ստորագրվել է «Միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների էներգախնայողական նախագծերի ֆինանսավորման» ծրագրի վարկային պայմանագիր՝ ընդհանուր 15 մլն եվրո արժողությամբ:
Վարկային միջոցների տեղաբաշխումն իրականացվելու է առևտրային բանկերի և վարկային կազմակերպությունների միջոցով, որոնք կրելու են միջոցների տեղաբաշխման վարկային ռիսկը:
Միջոցներն ուղղվելու են միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների կողմից էներգախնայողական նախագծերի վարկավորմանը` նոր հնարավորություններ ընձեռելով ձեռնարկություններին վերազինվել ավելի էներգոարդյունավետ ու ժամանակակից սարքավորումներով:
Գործակցության շրջանակում նախատեսվում է նաև տեխնիկական աջակցության միջոցառումներ, որոնց ներքո ծրագրի շահառուներին կտրամադրվի համապատասխան խորհրդատվություն: