2017թ. հունվար-հոկտեմբերին Հայաստանում գինու արտադրությունն աճել է 37.7%-ով
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն 2017թ. հունվար-հոկտեմբեր ամիսներին Հայաստանում արտադրել է 6,890.8 հազար լիտր գինի, ինչն անցյալ տարվա համանման ցուցանիշը գերազանցում է 37.7%-ով։
Միևնույն ժամանակ օղու արտադրությունը նվազել է 25.5%-ով և կազմել 4,626.9 հազար լիտր։ Վիսկիի արտադրությունը նվազել է 21.2%-ով և կազմել 907.5 հազար լիտր։ Շամպայն գինիների արտադրությունն աճել է 11.4%-ով և կազմել 429.4 հազար լիտր, իսկ գարեջրի արտադրությունն աճել է 9.4%-ով և կազմել 18,539 հազար լիտր։