Երևանի քաղաքապետարանի 2017թ. տարեկան հաշվետվությունը հասանելի է նաև առցանց
Հավատարիմ մնալով որդեգրած բաց և թափանցիկ աշխատանքի քաղաքականությանը` Երևանի քաղաքապետարանն այս տարի նույնպես հրապարակել է տարեկան գործունեության հաշվետվությունը, որով մայրաքաղաքի բնակչությանն է ներկայացվել 2017 թվականին նախատեսված ծրագրերի ուղղությամբ կատարված աշխատանքները:
Երևանի քաղաքապետարանի 2017թ. տարեկան հաշվետվությունը բոլոր ցանկացողներին հասանելի է նաև Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքում հետևյալ հղումով՝ http://u.b24.am/2D4LdfX