
MCDONALD'S ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՎԵԼԱՑՆԻ MCCAFE ՍՐՃԱՐԱՆՆԵՐԻ ԹԻՎԸ ԵՎՐՈՊԱՅՈՒՄ
Արագ սննդի սպասարկում ապահովող McDonald”s Corp. ընկերությունը մտադիր է ավելացնել իր McCafe սրճարանների թիվը Եվրոպայում: Ընկերությունը նախատեսում է մինչև այս տարվա վերջ McCafe սրճարանների թիվը Եվրոպայում հասցնել 1.2 հազարի: Ընկերության ֆինանսական տնօրեն Ջերոմ Թաֆանին (Jerome Tafani) նշել է, որ սրճարանների բացումն արդեն գործող McDonald”s ռեստորաններին կից հնարավորություն կտա ներդրված միջոցներից եկամուտ ապահովել կարճ ժամանակահատվածում: