
ՎիվաՍել-ՄՏՍ. ծածկույթի քարտեզը և տեխնոլոգիաների վերաբերյալ տեղեկությունները հասանելի են հանրությանը
ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2014 թ.-ի ապրիլի 2–ին ընդունած N70Ն որոշման համաձայն՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի պաշտոնական կայքէջում հրապարակվել են ընկերության շարժական կապի ծածկույթով ապահովված և ծածկույթ չունեցող բնակավայրերի ցանկը, ինչպես նաև ծածկույթով ապահովված բնակավայրերում կիրառվող համապատասխան տեխնոլոգիաների ու մատուցվող ծառայությունների վերաբերյալ տեղեկատվությունը (հղում կայքին՝ https://www.mts.am/Individual-customers/help/Service-zone/Coverage-Guide):