Հայկական 21 արտադրող ընկերություն ներկայացված են Մոսկվայում ընթացող «ProdExpo2018» միջազգային ցուցահանդեսում
Հայաստանի զարգացման հիմնադրամի աջակցությամբ 21 արտադրող մեր երկրի սննդարդյունաբերության ոլորտը ներկայացնում են Մոսկվայում ընթացող «ProdExpo2018» միջազգային ցուցահանդեսում։ Հայաստանյան արտադրողները միջազգային գնորդներին են առաջարկում պահածոներ, կաթնամթերք, հյութեր, մսամթերք, հանքային ջուր, ալկոհոլային խմիչքներ։
Հայաստանյան 17 ընկերություն նախորդ ցուցահանդեսի արդյունքում 2.4 միլիարդ դրամի արտահանման պայմանագրեր են կնքել։
«ProdExpo»-ն սննդարդյունաբերության ոլորտի աշխարհի խոշորագույն ցուցահանդեսներից է, որին մասնակցության թիվն ու արդյունավետությունը տարեցտարի աճում է։ Էքպոն անցած տարի 61 հազար միջին և խոշոր գնորդներ, դիստրիբյուտորներ ու այլ այցելուներ է ունեցել։ Հաշվի առնելով արտահանման պայմանագրերի ծավալը, արդյունավետ ենք համարում այս ցուցահանդեսի մասնակցությունը և նույնպիսի հաջողություն ակնկալում ենք այս տարի»,- նշել է ՀԶՀ Միջազգային համագործակցության թիմի ղեկավար Նարեկ Ալեքսանյանը։
Հայաստանի զարգացման հիմնադրամը աջակցում է արտադրող ձեռնարկությունների մասնակցությունը միջազգային ցուցահանդեսներին՝ արտահանման խթանման նպատակով։