
ՄԻԼԻՈՆԱՏԵՐԵՐԻ ԹԻՎԸ ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՅՈՒՄ ԿՐՃԱՏՎԵԼ Է ԵՐԿՈՒ ԱՆԳԱՄ
Տնեսական և Բիզնես Հետազոտությունների Կենտրոնի (Centre for Economics and Business Research) հրապարակած տվյալների համաձայն միլիոնատերերի թիվը Մեծ Բրիտանիայում կրճատվել է մոտ երկու անգամ, ինչը պայմանավորված է համաշխարհային ֆինանսական ճգնաժամի պայմաններում անշարժ գույքի գների կրճատմամբ և ֆոնդային բորսաներում ինդեքսների անկմամբ: Կենտրոնի հետազոտությունների արդյունքների համաձայն ներկա դրությամբ Մեծ Բրիտանիայում 242 հազար մարդ է տնօրինում 1 միլիոն և ավել ֆունտ ստերլինգ (1.6 մլն դոլար) ընդհանուր արժողությամբ ակտիվների: Նշենք, որ 2007թ. այդ մարդկանց թիվը կազմել էր 489 հազար: Կենտրոնի կանխատեսումների համաձայն, համաշխարհային տնտեսության անկայունությամբ պայմանավորված, Մեծ Բրիտաիայում կգրանցվի միլիոնատերերի թիվի շարունակական անկում, որը կտևի մինչև 2011թ.: