Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 399.00+2.00 EUR SELL - 405.00+1.00
OIL:  BRENT - 116.17+1.76 WTI - 103.27+1.80
COMEX:  GOLD - 3992.00-1.30 SILVER - 51.84-2.56
COMEX:  PLATINUM - 1459.20-3.98
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.4-0.23 EUR/GBP - 1.119+0.41
FOREX:  EUR/USD - 1.119+0.41 GBP/USD - 1.3391+0.53
STOCKS RUS:  RTSI - 977.07-0.69
STOCKS US: DOW JONES - 52342.56-0.25 NASDAQ - 26184.72-1.38
STOCKS US: S&P 500 - 7720.39-0.30
STOCKS JAPAN:  NIKKEI - 63290.11-2.12 TOPIX - 3965.07-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 23294.42+1.46 SSEC - 3599.02-1.44
STOCKS EUR:  FTSE100 - 10722.07+0.26 CAC40 - 7970.00+1.05
STOCKS EUR:  DAX - 26039.68+1.31
30/10/2026  CBA:  USD - 360.14-0.16 GBP - 483.67+3.64
30/10/2026  CBA:  EURO - 403.36+1.66
30/10/2026  CBA:  GOLD - 46620-202 SILVER - 606.96-15.91
Իգնատի Առաքելյանը Ավստրիայում մի շարք հանդիպումներ է ունեցել
19/02/2018 12:00
Կիսվել

Իգնատի Առաքելյանը Ավստրիայում մի շարք հանդիպումներ է ունեցել

Ավստրիա կատարած այցի ընթացքում ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանի գլխավորած պատվիրակությունը մի շարք հանդիպումներ է ունեցել ավստրիացի գործընկերների հետ:

Մասնավորապես, փետրվարի 12-ին հայկական պատվիրակությանը հյուրընկալել է Ավստրիայի կայուն զարգացման նախարարության գլխավոր քարտուղար Յոզեֆ Պլանկը: Հանդիպման ընթացքում քննարկվել են 2015 թվականին Հայաստանի և Ավստրիայի գյուղատնտեսության նախարարությունների միջև ստորագրված համագործակցության մասին հուշագրին վերաբերող հարցեր:  Յոզեֆ Պլանկը վերահաստատել է ավստրիական կառավարության պատրաստակամությունն աջակցել Հայաստանի գյուղատնտեսության ոլորտում իրականացվող ծրագրերին:

Այցի շրջանակում փետրվարի 13-ին պատվիրակության անդամներն այցելել են Ավստրիայի «Ագրար-Մարկտ» ՊՓԲԸ: Ընկերության գլխավոր տնօրենի Գյունտեր Գրիզմայերի հետ քննարկվել են գյուղատնտեսական միավորումների միասնական ռեգիստրի ստեղծման, տարածքների քարտեզավորման, կենդանիների նույնականացման մեխանիզմների ներդրման հարցերում ավստրիական փորձի կիրառման հնարավորությունները: Անդրադարձ է կատարվել նաև գյուղատնտեսական արտադրանքի պիտակավորման, գյուղատնտեսության ոլորտում ներգրավված տնտեսվարողների իրազեկվածության մակարդակի բարձրացմանը և այլ հարցերի:

Նույն օրը  Իգնատի Առաքելյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Ավստրիայի գյուղատնտեսական պալատի նախագահ Հերման Շուլթեսի հետ: Հանդիպման ընթացքում  ներկայացվել է Ավստրիայի տարածքում գյուղատնտեսությամբ զբաղվող տնտեսվարողների ինքնակազմակերպման համակարգը, երկրում գործող տարածքային պալատների ու կոոպերատիվների գործունեության և պետական կառույցների հետ համագործակցության եզրերը:

ՀՀ գյուղատնտեսության նախարարը հանդիպում է ունեցել նաև Ավստրիայի զարգացման գործակալության տնօրեն Մարտին Լեդոլթերի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել է գործակալության միջոցով Ավստրիայի կառավարության կողմից Հայաստանի գյուղատնտեսության մրցունակության բարձրացմանն ուղղված նախագծերի արդյունավետությունը: Առաջարկվել է ընդլայնել համագործակցությունը` հաշվի առնելով Ավստրիայի գյուղատնտեսության ոլորտում գործող ինստիտուցիոնալ կառույցների փորձը, մասնագետներրի վերապատրաստման և գյուղատնտեսական կրթության բարձրացման հեռանկարները:

Հայկական պատվիրակությունն այցելել է նաև Ներքին Ավստրիայի և Բուրգենլանդի ֆերմաներ, գյուղատնտեսական բնագավառում մասնագետներ պատրաստող և վերապատրաստող ակադեմիաներ, գինեգործական և մրգագործական գործարաններ, ագարակներ և տնկարաններ, հանդիպումներ ունեցել գյուղատնտեսական սարքավորումների և գյուղատնտեսական լոգիստիկ մի շարք ընկերությունների ղեկավարների հետ, ծանոթացել գյուղատնտեսության ոլորտում մասնագիտացող ապահովագրական ընկերության գործունեությանը:

30/10/2026
դրամ
Դոլար (USD)
360.14
-0.16
Եվրո (EUR)
403.36
+1.66
Ռուբլի (RUR)
4.4854
+0.0103
Լարի (GEL)
138.78
-0.12
46620
-202
Արծաթ
606.96
-15.91