
BANK OF MONTREAL ԲԱՆԿԸ ԿԿՐՃԱՏԻ 1000 ԱՇԽԱՏԱԱԿԻՑՆԵՐԻ
Կանադական Bank of Montreal բանկը մտադիր է կրճատել 1000 աշխատակիցների: Բանկն այսպիսի որոշում ընդունել է, երբ 2009թ. առաջին եռամսյակի գործունեության ֆինանսական արդյունքների ամփոփմամբ պարզ է դարձել, որ բանկի զուտ եկամուտները կրճատվել են 44%-ով և կազմել 358 մլն կանադական դոլար (320 մլն դոլար): Բանկը մտադիր է կրճատվել իր աշխատուժի 3%-ը, և կրճատումներ առաջին հերթին նախատեսվում է բանկի կառավարման օղակներում: Նշենք, որ այժմ բանկի աշխատակիցների թիվը կազմում է 36 900: