
DELL ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՇԱՀՈՒՅԹԸ 2009Թ. ԱՌԱՋԻՆ ԵՌԱՄՍՅԱԿՈՒՄ ԿՐՃԱՏՎԵԼ Է 63%-ՈՎ
Ամերիկյան Dell Inc. ընկերության հրապարակած հաշվետվության համաձայն 2009-2010 ֆինանսական տարվա առաջին եռամսյակում, որն ավարտվել է այս տարվա մայիսի 1-ին, ընկերության զուտ շահույթը նախորդ ֆինանսական տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ կրճատվել է 63%-ով և կազմել 290 մլն դոլար: Հաշվետու եռամսյակում ընկերության հասույթը կրճատվել է 23%-ով և կազմել 12.342 մլրդ դոլար, իսկ գործառնական շահույթը կրճատվել է 54%-ով և կազմել 414 մլն դոլար:
Նշենք, որ Dell Inc. ընկերությունը հիմնադրվել է 1984թ. և այժմ հանդիսանում է համակարգչային համակարգերի արտադրության և ցանցային ապահովման ոլորտներում առաջատար ընկերություն: