
CHRISTIAN LACROIX ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՐԿԱՌՈՒՆԵՐԻՑ ՊԱՇՏՊԱՆՎԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ԴԻՄԵԼ Է ԴԱՏԱՐԱՆ
Նորաձևության ոլորտում հայտնի ֆրանսիական Christian Lacroix ընկերությունը վարկառուներից պաշտպանվելու նպատակով դիմել է Փարիզի տնտեսական դատարան: Ընկերությունն այժմ հայտնվել է սննկացման եզրին, ինչը պայմանավորված է նորաձևության տան սեփականատեր Falic Group ընկերության և հավանական ներդրողների միջև պայմանագրերի կնքման գործընթացի դադարեցմամբ: Ընկերության գործադիր տնօրեն Նիկոլյա Տոպիալի (Nicolas Topiol) հայտարարության համաձայն ընկերությունը վերջին մեկ տարվա ընթացքում փնտրել է ֆինանսական գործընկերներ և ֆինանսական ճգնաժամի պատճառով հավանական գործընկերների հետ համապատասխան պայմանագրերի կնքումը այժմ դարձել է անհնար: Նշենք, որ Falic Group ընկերությունը Lacroix նորաձևության տունը գնել է 2005թ. ճոխության ապրանքերի վաճառքով զբաղվող LVMH ընկերությունից և մշակել ընկերության գործունեության վերակառուցման լայնածավալ ծրագիր: Այս ծրագրի շրջանակներում նախատեսվում էր ընդլայնել Christian Lacroix ընկերության գործունեություն ամերիկյան շուկայում: