Հունիս ամսից Google-ն արգելում է կրիպտոարժույթների և ICO-ների գովազդը
Որոնողական հսկա Google կորպորացիան պատրաստվում է փոփոխություններ մտցնել ֆինանսական պրոդուկտների տրամադրման կանոնների մեջ՝ որոնցով կարգելվի կրիպտոարժույթների հետ կապված գովազդը։
Մասնավորապես, խոսքը գնում է ICO-ների՝ կրիպտոարժույթների առաջնային տեղաբաշխում, կրիպտոբորսաների, կրիպտոդրամապանակների և թվային արժույթների առևտրային հարթակների գովազդի արգելքի մասին։
Արգելքը ուժի մեջ կմտնի հունիս ամսից։ Հիշեցնենք, որ փետրվար ամսին կրիպտոարժույթների գովազդն արգելեց նաև Facebook-ը։