OPEC-Ը ՆԱՎԹԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՔՎՈՏԱՆԵՐԸ ԹՈՂԵՑ ԱՆՓՈՓՈԽ
Նավթ արտահանող երկրների OPEC կազմակերությունը անդամ 13 երկրների նավթային արդյունաբերության նախարարները Վիեննայում կայացած հանդիպման ժամանակ որոշել են անփոփոխ թողնել նավթի արտադրության մասնաբաժինները: Այսպիսի որոշման ընդունումը, վերլուծաբանների գնահատմամբ, կանխատեսելի էր: Նշենք, որ համաշխարհային շուկայում կայացած առևտրային շրջանների արդյունքներով NYMEХ և IСE բորսաներում հունիս ամսվա ֆյուչերսների գներն ապահվում են շարունակական աճ: