Տնտեսական

USD BUY - 389.00+1.00 USD SELL - 391.00+0.00
EUR BUY - 408.00-1.00 EUR SELL - 411.00-3.00
OIL:  BRENT - 74.41+1.97 WTI - 70.32+2.05
COMEX:  GOLD - 2688.50+1.09 SILVER - 30.99-0.74
COMEX:  PLATINUM - 970.70+0.02
LME:  ALUMINIUM - 2631.50-0.47 COPPER - 9008.50-0.89
LME:  NICKEL - 15714.00-1.21 TIN - 28750.00-0.95
LME:  LEAD - 1999.00-1.09 ZINC - 2990.00+0.08
FOREX:  USD/JPY - 154.32-0.44 EUR/GBP - 1.0473-0.74
FOREX:  EUR/USD - 1.0473-0.74 GBP/USD - 1.2581-0.58
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43870.35+1.06 NASDAQ - 18972.42+0.03
STOCKS US: S&P 500 - 5948.71+0.53
STOCKS JAPAN:  NIKKEI - 38283.85+0.68 TOPIX - 2696.53+0.51
STOCKS CHINA:  HANG SENG - 19229.97-1.89 SSEC - 3267.19-3.06
STOCKS EUR:  FTSE100 - 8149.27+0.79 CAC40 - 7213.32+0.21
STOCKS EUR:  DAX - 19146.17+0.74
22/11/2024  CBA:  USD - 389.76+0.31 GBP - 488.37-3.58
22/11/2024  CBA:  EURO - 406.40-3.34
22/11/2024  CBA:  GOLD - 33399.07+336.46 SILVER - 389.28+2.75
Բեռլինում ներկայացվել են Հայաստանի զբոսաշրջային հնարավորությունները
17/03/2018 18:49
Կիսվել

Բեռլինում ներկայացվել են Հայաստանի զբոսաշրջային հնարավորությունները

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունում մարտի 17-ին կայացել է մամուլի ասուլիս՝ նվիրված «ITB Berlin 2018» ցուցահանդեսի արդյունքներին, ինչպես նաև զբոսաշրջության ոլորտում տարվող ընթացիկ աշխատանքներին և առաջիկա անելիքներին։

Ասուլիսի հիմնական բանախոսներն էին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանը և Հայաստանի զբոսաշրջության զարգացման հիմնադրամի տնօրեն Արա Խզմալյանը։

Մարտի 7-ից 11-ը Բեռլինում տեղի է ունեցել «ITB Berlin 2018» ամենամյա միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսը։

Մարտի 6-ին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության մայրաքաղաք՝ ապահովելու Հայաստանի մասնակցությունը ցուցահանդեսին: Ցուցահանդեսին հայկական տաղավարը ներկայացրել են 17 զբոսաշրջային ընկերությունններ:

Ցուցահանդեսի շրջանակներում մարտի 7-ին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանը մասնակցել է Մետաքսի ճանապարհի երկրների նախարարական 8-րդ հանդիպմանը: Հանդիպումն ուներ ««Մետաքսի ճանապարհ»-ի զբոսաշրջություն 2025-ի օրակարգ» խորագիրը և նվիրված էր զբոսաշրջության երկարաժամկետ զարգացման հարցերին «Մետաքսի ճանապարհ»-ի պատմական երթուղիներով։

Հանդիպմանը կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանը ներկայացրել է «Գինու զբոսաշրջությունը Մետաքսի ճանապարհին» տարածաշրջանային միասնական զբոսաշրջային արդյունքի ձևավորման և խթանման ռազմավարության մշակման և իրականացման՝ Հայաստանի նախաձեռնությունն ու իրականացման ընթացքը, ինչը ողջունվել է մասնակիցների կողմից:

Ցուցահանդեսի շրջանակներում մարտի 9-ին Հայաստանի զբոսաշրջության զարգացման հիմնադրամը կազմակերպել է «Բացահայտիր Հայաստանը» խորագրով շնորհանդեսը՝ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի և Գերմանիայում Հայաստանի դեսպանության աջակցությամբ։ Շնորհանդեսի ընթացքում ներկայացվել են Հայաստանի զբոսաշրջային գրավչությունները և ոլորտում առկա զարգացումները: Շնորհանդեսի հյուրերն էին՝ Գերմանիայից, արտասահմանյան այլ երկրներից ժամանած զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչներ, բլոգերներ, լրագրողներ, պաշտոնատար անձինք։ Շնորհանդեսի ավարտին կազմակերպվել է հայկական գինիների և քաղցրավենիքի համտես: Հայաստանի զբոսաշրջության զարգացման հիմնադրամը մասնակցել է նաև «ITB Blogger Speed Dating» հանդիպումների ծրագրին, որտեղ հանդիպել են գերմանացի, ինչպես նաև աշխարհի տարբեր երկրներից ժամանած բլոգերների հետ, ձեռք բերել պայմանավորվածություններ, ինչի արդյունքում հնարավորություն կստեղծվի արտասահմանյան բլոգերների՝ դեպի Հայաստան ճանաչողական այցերի կազմակերպման համար` Հայաստանի զբոսաշրջային գրավչությունները, ուղղություններն ու ներուժը լուսաբանելու նպատակով։

«ITB Berlin 2018» ցուցահանդեսին Հայաստանի մասնակցությունը կազմակերպվել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահի կողմից հաստատած 2018 թվականի զբոսաշրջության զարգացման ծրագրի շրջանակներում, Հայաստանի զբոսաշրջության զարգացման հիմնադրամի կողմից՝ կոմիտեի աջակցությամբ և մասնավոր հատվածի հետ համագործակցությամբ:

Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեն Հայաստանի Հանրապետության կառավարության զբոսաշրջության բնագավառի քաղաքականության մշակման և իրականացման լիազոր մարմինն է:

Հայաստանի զբոսաշրջության զարգացման հիմնադրամի նպատակներն են աջակցել զբոսաշրջության բնագավառի քաղաքականության մշակման և իրականացման լիազոր մարմնին՝ իրականացնելու զբոսաշրջության ոլորտի մարքեթինգային քաղաքականությունն ու զբոսաշրջության զարգացման տարեկան ծրագիրը:

22/11/2024
դրամ
Դոլար (USD)
389.76
+0.31
Եվրո (EUR)
406.40
-3.34
Ռուբլի (RUR)
3.79
-0.07
Լարի (GEL)
142.31
+0.23
33399.07
+336.46
Արծաթ
389.28
+2.75