
HP ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԱՌԱՋԻԿԱ ԵՐԿՈՒ ՏԱՐԻՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԿԿՐՃԱՏԻ 5.7 ՀԱԶԱՐ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ
Համակարգիչներ, տպիչներ և հարակից սարքավորումներ արտադրող խոշորագույն Hewlett-Packard Co. ընկերությունը, համաշխարհային շուկայում պահանջարկի անկմամբ պայմանավորված, մտադիր է առաջիկա երկու տարիների ընթացքում կրճատել 5.7 հազար աշխատակիցների: Կրճատումներ նախատեսվում են առավելապես ընկերության եվրոպական և աֆրիկյան ներկայացուցչություններում: Նշենք, որ ընկերության զուտ շահույթը 2008-2009 ֆինանսական տարվա վեց ամիսների տվյալներով նախորդ տարվա համեմատությամբ կրճատվել է 14.8%-ով և կազմել 3.57 մլրդ դոլար, իսկ հասույթը հաշվետու ժամանակահատվածում կրճատվել է 1%-ով և կազմել 56.15 մլրդ դոլար: