2018թ. մարտի 22-ի դրությամբ Հայաստանից պտուղ-բանջարեղենի արտահանման ծավալներն աճել են 227%-ով
ՀՀ Գյուղատնտեսության նախարարությունից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ օպերատիվ տվյալներով` 2018 թվականի մարտի 22-ի դրությամբ Հայաստանից արտահանվել է 24 965 տոննա թարմ պտուղ-բանջարեղեն, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավել է շուրջ 13 970 տոննայով:
Պտուղ-բանջարեղենը արտահանվել է հիմնականում Ռուսաստանի Դաշնություն՝ շուրջ 23,370 տոննա, ինչպես նաև Վրաստան, Բելառուս, ԱՄԷ, Իրաք և Ռումինիա: