Բիզնես

USD BUY - 387.00+0.50 USD SELL - 390.00+1.00
EUR BUY - 407.00+0.00 EUR SELL - 411.00-1.00
OIL:  BRENT - 71.04-1.57 WTI - 66.95-2.02
COMEX:  GOLD - 2567.40-0.19 SILVER - 30.34-0.75
COMEX:  PLATINUM - 946.00-0.01
LME:  ALUMINIUM - 2516.50-0.55 COPPER - 8990.00-0.63
LME:  NICKEL - 15619.00-0.71 TIN - 28932.00-2.46
LME:  LEAD - 1960.00-2.41 ZINC - 2942.50-1.29
FOREX:  USD/JPY - 154.34-1.36 EUR/GBP - 1.0541-0.03
FOREX:  EUR/USD - 1.0541-0.03 GBP/USD - 1.2617-0.48
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43444.99-0.70 NASDAQ - 18680.12-2.24
STOCKS US: S&P 500 - 5870.62-1.32
STOCKS JAPAN:  NIKKEI - 38642.91+0.28 TOPIX - 2711.64+0.39
STOCKS CHINA:  HANG SENG - 19426.34-0.05 SSEC - 3330.73-1.45
STOCKS EUR:  FTSE100 - 8063.61-0.09 CAC40 - 7269.63-0.58
STOCKS EUR:  DAX - 19210.81-0.27
15/11/2024  CBA:  USD - 388.25+0.61 GBP - 491.99+2.05
15/11/2024  CBA:  EURO - 410.42+3.01
15/11/2024  CBA:  GOLD - 32046.39-341.61 SILVER - 374.35-10.88
Բիզնես Արմենիա. 16.3 միլիոն դոլարի արտահանում, 46.8 միլիոնի ներդրումներ՝ 2018-ին ավելի բարձր նշաձող
27/03/2018 15:55
Կիսվել

Բիզնես Արմենիա. 16.3 միլիոն դոլարի արտահանում, 46.8 միլիոնի ներդրումներ՝ 2018-ին ավելի բարձր նշաձող

ՀԶՀ աջակցությամբ 16.3 միլիոն դոլարի արտահանում և 46.8 միլիոն դոլարի ներդրումներ պետք է ապահովվեն. Հայաստանի զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ սահմանել է 2018 թվականի թիրախները։ Հաստատվել է նաև հիմնադրամի նոր անունն ու կորպորատիվ ոճը. այսուհետև Հայաստանի զարգացման հիմնադրամը հանդես կգա «Բիզնես Արմենիա» անունով:

Այս թեմայով ուղիղ հեռարձակմամբ տեղի է ունեցել «Բիզնես Արմենիայի» գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանի մամուլի ասուլիսը.

Այս տարի Ասիական զարգացման բանկի աջակցությամբ կստեղծվի նաև «Select Armenia» համապարփակ էլ-հարթակը, որը «Invest Armenia» և «Made in Armenia» բաժիններով կներկայացնի Հայաստանի ներդրումային հնարավորություններն ու արտահանման ամբողջ ներուժը։

2018-ին «Բիզնես Արմենիայի» կողմից սպասարկվող ընկերությունների հետ աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով կներդրվի «Հաճախորդների հետ հարաբերությունների կառավարման» CRM համակարգ, Հետսպասարկման թիմին կից կգործի «թեժ գիծ», որը հնարավորություն կտա ավելի արագ արձագանքել արտահանողների և ներդրողների խնդիրներին։ Շուրջ 394 000 դոլար դրամաշնորհով կներդրվի ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման համաժողովի (UNCTAD) «eRegulations» գործիքը, որի միջոցով կդասակարգվի և կհրապարակվի մանրամասն տեղեկատվություն Հայաստանի ներդրումային գործընթացների վերաբերյալ, կբացահայտվեն դրանց կիրարկման խոչընդոտները։ Հարթակը և համակարգերը ներդնելու համար Ֆոնդհայթայթման թիմը հաջողությամբ ավարտին է հասցրել ֆինանսավորման բանակցությունները։

«Բիզնես Արմենիայի» հոգաբարձուների խորհուրդը նաև հաստատել է 2017թ. գործունեության արդյունքները։ ՀԶՀ աջակցությամբ անցած տարի հայաստանյան 75 ընկերություն մասնակցել է 11 միջազգային ցուցահանդեսի, նոր գործարար կապեր է ստեղծել և կնքել ռեկորդային ծավալի՝ 5 միլիարդ 391 միլիոն դրամի արտահանման պայմանագրեր։ Այն կրկնակի ավելի է նախորդ տարվա ցուցանիշից, իսկ կատարված 1 դրամ ծախսի դիմաց արդյունքը 23 դրամից ավելի է։ Հիմնադրամի աջակցությամբ կազմակերպված 12 գործարար համաժողովի արդյունքում կնքվել են ևս 317 միլիոն դրամի գործարքներ։ 

Տարվա ընթացքում հիմնադրամի ջանքերով Հայաստանում 15.5 միլիոն դոլարի ներդրումային հուշագրեր են կնքվել, ևս 3 միլիոն դոլարի վերաներդրում է կատարվել։

Նախորդ տարի Հայաստանի զարգացման հիմնադրամը կառուցվածքային բարեփոխումներ է իրականացրել՝ գործառույթների շրջանակից դուրս բերելով տուրիզմի բաղադրիչը և վերածվելով բացառապես բիզնես ուղղվածության կառույցի։

Հիմնադրամի նորաստեղծ Գործարարության աջակցության ակումբի անդամ ընկերությունները 2 ամսից մինչև անժամկետ անվճար և զեղչով խորհրդատվական ծառայություններ են մատուցում արտադրող և ներդրող գործարարներին։ Արդեն տասնյակ ընկերություններ օգտվել են բեռնափոխադրման, իրավաբանական, հաշվապահական, հարկային, բիզնես խորհրդատվական ծառայություններից, գրանցվել է օտարերկրյա կապիտալով 1 նոր ընկերություն։

ՀԶՀ Հետսպասարկման թիմը հավաքել է օտարերկրյա ուղղակի ներդումներով 300 ընկերությունների բազա, բացահայտել և լուծել է 10 խնդիր։ Հիմնադրամն ընդունել է 19 գործարար առաքելություն, իրականացրել 3-ը՝ արտագնա, Լիբանան, Մեծ Բրիտանիա, ԱՄՆ, ընդունել է գործարար պատվիրակություններ Իրանից, Լիտվայից, Հնդկաստանից, Ճապոնիայից, Մեքսիկայից, Շվեյցարիայից, Ռուսաստանից, Ֆրանսիայից։

ՀԶՀ-ն ներկայացուցիչների ցանց է ստեղծել, և այսօր «Բիզնես Արմենիան» իր 35 պաշտոնական ներկայացուցիչների միջոցով բիզնեսի հետ Հայաստանի մասին «խոսում է» 16 լեզվով՝  աշխարհի 25 պետություններում։

15/11/2024
դրամ
Դոլար (USD)
388.25
+0.61
Եվրո (EUR)
410.42
+3.01
Ռուբլի (RUR)
3.90
+0.00
Լարի (GEL)
142.19
+0.41
32046.39
-341.61
Արծաթ
374.35
-10.88