
GM ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՄՏԱԴԻՐ Է ՓԱԿԵԼ 14 ԳՈՐԾԱՐԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻՑ ԱԶԱՏԵԼ 21 ՀԱԶԱՐ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ
Ամերիկյան խոշորագույն ավտոարտադրող General Motors ընկերությունը մտադիր է մոտ ապագայում փակել 14 գործարաններ, որի արդյունքում իր աշխատանքը կկորցնի 21 հազար աշխատակից: Ընկերությունը իր այս մտադրության մասին պաշտոնապես կհրապարակի ընթացիկ տարվա հունիսի 1-ին: Այս կերպ General Motors–ը փորձում է իր գործունեության վերակառուցման միջոցով խուսափել սննկացումից:
Հիշեցնենք, որ ընկերությունը ԱՄՆ կառավարությանը մինչև այս տարվա հունիսի 1-ը պետք է ներկայացնի վերակառուցման իր վերջնական ծրագիրը, և եթե կառավարությունը այդ ծրագիրը համարի անբավարար և ոչ արդյունավետ, ապա ընկերության նկատմամբ դատարանը կսկսի սննկացման գործընթաց: