2018թ. հունվար-փետրվարին Հայաստանում գարեջրի արտադրությունն աճել է 15.3%-ով
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն 2018թ. առաջին երկու ամսում Հայաստանում արտադրվել է 1,527.8 լիտր գարեջուր։
Միևնույն ժամանակ, օղու արտադրությունը կրճատվել է 16.6%-ով և կազմել 512.1 հազար լիտր։ Վիսկիի արտադրությունը նվազել է 77.7%-ով և կազմել 61.6 հազար լիտր։ Գինու արտադրությունը նվազել է 7.8%-ով և կազմել 847.8 հազար լիտր, իսկ շամպայն գինիների արտադրությունը նվազել է 6.3%-ով և կազմել 41.8 հազար լիտր։