ՀՀ Կենտրոնական բանկ. դրամի փոխարժեք և ոսկու գին 03/05/18
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` մայիսի 3-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ԱՄՆ դոլարի փոխարժեքն աճել է 1.42 դրամով և կազմել 484.71 դրամ: Եվրոյի փոխարժեքն աճել է 1.17 դրամով և կազմել 581.17 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքն աճել է 0.06 դրամով և կազմել 7.65 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 0.63 դրամով և կազմել 659.30 դրամ:
Միևնույն ժամանակ, թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները.
Ոսկու գինն աճել է 14.48 դրամով և կազմել 20324.37 դրամ: Արծաթի գինն աճել է 2.30 դրամով և կազմել 254.79 դրամ: Պլատինի գինն աճել է 9.88 դրամով և կազմել 13978.66 դրամ: