
2010Թ. ԱՇԽԱՐՀՈՒՄ ԿԼՆԻ 239 ՄԼՆ ԳՈՐԾԱԶՈՒՐԿ
Աշխատանքի Միջազգային Կազմակերպության կանխատեսումների համաձայն մինչև այս տարվա վերջ աշխարհում գործազուրկների թիվը կաճի 6.5-7.4% սահմաներում և 2010թ. աշխարհում կհաշվարկվի մոտ 239 մլն գործազուրկ: Կանխատեսվում է, որ միայն 2009թ. ընթացքում գործազուրկների թիվը կավելանա ևս 50 միլիոնով: Գործազրկության աճի կանխատեսվող բարձր մակարդակը բացատրվում է արդյունաբերության, և առավելապես ավտոարտադրության ոլորտում նախատեսվող շարունակական կրճատումներով: Բացի այդ, կանխատեսվում է նաև, որ այն մարդկանց թիվը, որոնց աշխատավարձը կազմում է օրեկան մոտ 2 դոլար, մինչև տարվա վերջ կկազմի 200 մլն:
Նշենք, որ աշխարհի զարգացած երկրներում գործազրկության մակարդակը այժմ տատանվում է 6.1-9% սահմաններում, իսկ նախկին խոհրդային երկրներում այս ցուցանիշը տատանվում է 9-12.1% սահամններում: