Mercedes Benz-ը պատրաստվում է նոր միկրոավտոբուսների թողարկմանը
Mercedes Benz-ը սկսել է նոր միկրոավտոբուսների փորձարկումը Դորտմունդի ճանապարհներին, որոնցից մեկը դիտարկվել է Minibus GmbH-ի մոտակայքում։
Նոր Mercedes-Benz Sprinter-ի թողարկումը որպես կանոն հանդիսանում է միկրոավտոբուսերի նոր սերնդի հիմք: Նոր Mercedes-Benz Sprinter-ն արդեն հասանելի է պատվիրելու համար, իսկ միկրոավտոբուսների նոր մոդելները հասանելի կլինեն շուտով։
Անկասկած, նոր միկրոավտոբուսն ունենալու է նաև նոր դիզայն, խցիկի նոր տարբերակներ, նոր անվտանգության և օժանդակ այլ համակարգեր և Sprinter-ի բացմաթիվ այլ առավելություններ։
Միկրոավտոբուսի դռները վկայում են, որ այն Sprinter City շարքից է և նախատեսված է կանոնավոր ուղևորափոխադրումների համար։