ԿԱՆԱԴԱԿԱՆ MAGNA-Ն ԵՎ ՌՈՒՍԱԿԱՆ ԽՆԱՅԲԱՆԿԸ ԳՆԵՑԻՆ OPEL-Ը
Գերմանական Opel ընկերության նոր սեփականատերեր կդառնան կանադական Magna ընկերությունը և ռուսական Խնայբանկը (Сбербанк): Այս մասին հայտնել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը` նշելով, որ այդ գործարքի կնքումը կարևոր նշանակություն ունի նաև գերմանական կառավարության համար: Opel ընկերության բաժնետոմսերի 100% սեփականատեր GM ընկերության հետ գործարքի վերջնական կնքումը նախատեսվում է հունիս ամսվա ընթացքում: GM ընկերությունը, իր հնարավոր սննկացման արդյունքում Opel ընկերության ակտիվների արժեզրկումից խուսափելու նպատակով, բաժնետոմսերի 100% կառավարումը հանձնել է նոր ստեղծված ֆոնդին, որն էլ կիրականացնի ընկերության նոր բաժնետերերի հետ վերջնական գործարքի կնքումը:
Նշենք, որ Opel ընկերության նոր բաժնետերերի նախնական պայմանավորվածության համաձայն ընկերության հետագա ռազմավարության սահմանումը և ընկերության ընթացիկ գործունեության վերահսկողությունն ամբողջությամբ կիրականացնի Magna ընկերությունը: