Պաշտոնական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 365.00+0.00
EUR BUY - 421.00+1.00 EUR SELL - 424.50+0.00
OIL:  BRENT - 91.19+3.28 WTI - 86.69+3.90
COMEX:  GOLD - 4431.10-1.05 SILVER - 66.37-0.94
COMEX:  PLATINUM - 1807.30-1.43
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 159.78-0.14 EUR/GBP - 1.1606+0.19
FOREX:  EUR/USD - 1.1606+0.19 GBP/USD - 1.3541+0.07
STOCKS RUS:  RTSI - 794.63+2.10
STOCKS US: DOW JONES - 53185.90-0.70 NASDAQ - 26370.89-0.12
STOCKS US: S&P 500 - 7686.14-0.33
STOCKS JAPAN:  NIKKEI - 66311.93-0.14 TOPIX - 4156.29+0.23
STOCKS CHINA:  HANG SENG - 25566.99-0.07 SSEC - 3986.30+0.86
STOCKS EUR:  FTSE100 - 10824.26+0.00 CAC40 - 8334.50-0.79
STOCKS EUR:  DAX - 26258.11-1.17
31/08/2026  CBA:  USD - 364.47+0.15 GBP - 493.49-1.62
31/08/2026  CBA:  EURO - 422.71-1.65
31/08/2026  CBA:  GOLD - 53466-51 SILVER - 823.31+21.31
Աղվան Հովսեփյանը հայտնել է հրաժարական տալու մասին
11/06/2018 14:31
Կիսվել

Աղվան Հովսեփյանը հայտնել է հրաժարական տալու մասին

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը հունիսի 11-ին հանդիպում է ունեցել Քննչական կոմիտեի աշխատակազմի հետ և շնորհակալություն հայտնել համատեղ աշխատանքի, արտագերատեսչական, անկախ քննչական մարմնի կայացման ուղղությամբ իրականացրած աշխատանքների համար։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից

Ա.Հովսեփյանը տեղեկացրել է ՔԿ ծառայողներին՝ հրաժարական ներկայացնելու իր որոշման մասին և հույս հայտնել, հորդորել, որ նվիրումով ու պատասխանատվությամբ, մարդակենտրոն մոտեցմամբ շարունակեն կատարել իրենց սահմանադրական լիազորությունները՝ հանուն մեր երկրի բարօրության, արդարության և արդարադատության ապահովման։

«Ես որոշել եմ այսօր հրաժարական տալ: Ուզում էի դրա մասին տեղեկացնել բոլորիդ: Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր-բոլոր նրանց, ում հետ 45 տարի աշխատել եմ իրավական համակարգում: Ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ. մենք միասին շուրջ 4 տարի աշխատանքային ճանապարհ ենք անցել:

Հետադարձ հայացք գցելով անցած 4 տարիների վրա՝ տեսնում ու համոզվում եմ, որ զգալի համագործակցված աշխատանք է կատարվել։ Մենք, ամենակարևորը, ստեղծել ենք, հիմնադրել այսօր, արդեն իսկ, բոլորի համար կայացած ՀՀ քննչական կոմիտեն. դա մեր ընդհանուր աշխատանքի արդյունքն է: Մաղթում եմ Քննչական կոմիտեի նոր ղեկավարությանը հաջողություններ, աշխատանքային կորով և հմտություններ։ Ամեն մի դրական քայլին սիրով և բարեսրտությամբ կհետևեմ»,- հայտարարել է Աղվան Հովսեփյանը ու ավելացրել. «Ուզում եմ , որ մենք նույն միահամուռ ուժերով, միասին, մի գաղափարախոսությամբ համախմբվենք այն ղեկավարների հետ, որը վաղը, մյուս օրը լինելու է Քննչական կոմիտեում: Ուզում եմ մաղթել հաջողություն, միակամություն և ամենակարևորը, որ կարողանան պահպանել ու հետևողականորեն զարգացնել քննիչի ինքնուրույնությունը, Քննչական կոմիտեի՝ որպես մինչդատական վարույթ իրականացնող մարմնի անկախությունը»:

ՔԿ նախագահը փաստել է, որ այս տարիներին հաջողվել է օրենսդրական կարգավորումներով ապահովել քննիչի անկախությունը դատարաններից, դատախազներից, տեղական ինքնակառավարման մարմիններից, մարզպետներից, կառավարությունից, օրենսդիր իշխանությունից, սակայն կարևորել է նաև ներքին անկախությունը։

«Ձեր ինքնուրույնության դրսևորումը ինքնուրույն որոշումներ կայացնելու կարողության մեջ է, իսկ երբ չգիտեք ինչպես որոշում կայացնել, գործեք օրենքով»,- դիմելով ՔԿ ծառայողներին՝ ասել է ՔԿ նախագահը և կոչ արել սահմանադրական լիազորություններն իրականացնելիս զերծ մնալ քաղաքականությունից։

«Սակայն դա չի նշանակում, որ պետք է հեռու մնաք հասարակական կյանքից։ Ապրել հասարակության մեջ և չլինել դրա մի մասնիկը անհնար է։ Միշտ փորձեք զգալ հասարակության շունչը, սակայն կարողացեք տարանջատել՝ հասարակական գործունեությունն ու ակտիվությունը քաղաքականությունից»,- հայտարարել է Ա.Հովսեփյանը։

Աղվան Հովսեփյանն իրավապահ համակարգում մասնագիտական գործունեությունն սկսել է 1974 թվականից՝ ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետն ավարտելուց անմիջապես հետո։

Աշխատել է նախ Կարելական Ինքնավար Հանրապետության Սեգեժայի շրջանի դատախազությունում՝ որպես քննիչ, ապա 1978 թվականից մինչև 1986 թվականն աշխատել է Լեռնային Ղարաբաղի դատախազությունում, նախ՝ որպես ավագ քննիչ, դատախազի օգնական, ապա՝ քննչական բաժնի պետ, Մարտակերտի շրջանի դատախազի օգնական:

1986 թվականից մասնագիտական գործունեությունը շարունակել է Հայաստանի դատախազության համակարգում, որտեղ պաշտոնավարել է մինչև 2013 թվականը։ Այդ տարիների ընթացքում 3 անգամ նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազ։

2013 թվականին լրացել է նրա՝ որպես ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնավարման ժամկետը և նույն թվականին նշանակվել Միասնական քննչական մարմնի կազմավորման իրավական ապահովման հանձնաժողովի նախագահ, իսկ ՀՀ Նախագահի 2014 թվականի հուլիսի 18-ի հրամանագրով նշանակվել ՀՀ քննչական կոմիտեի նախագահ:

Ա.Հովսեփյանը հայտարարել է, որ շարունակելու է զբաղվել ստեղծագործական, գիտական, մանկավարժական և հասարակական ակտիվ գործունեությամբ։

31/08/2026
դրամ
Դոլար (USD)
364.47
+0.15
Եվրո (EUR)
422.71
-1.65
Ռուբլի (RUR)
4.214
-0.0252
Լարի (GEL)
139.38
+0
53466
-51
Արծաթ
823.31
+21.31