Բիզնես

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 395.00-2.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 416.00-2.00
OIL:  BRENT - 74.49+1.50 WTI - 71.09+1.54
COMEX:  GOLD - 2665.90-1.63 SILVER - 31.00-1.37
COMEX:  PLATINUM - 927.70-1.27
LME:  ALUMINIUM - 2599.50+0.00 COPPER - 9091.50+0.00
LME:  NICKEL - 16168.00+0.00 TIN - 29534.00+0.00
LME:  LEAD - 2005.50+0.00 ZINC - 3075.00+0.00
FOREX:  USD/JPY - 153.64+0.41 EUR/GBP - 1.0502+0.41
FOREX:  EUR/USD - 1.0502+0.41 GBP/USD - 1.2618-0.31
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43828.06-0.20 NASDAQ - 19926.72+0.12
STOCKS US: S&P 500 - 6051.09+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 39470.44-0.95 TOPIX - 2746.56-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 19971.24-2.09 SSEC - 3391.88-2.01
STOCKS EUR:  FTSE100 - 8300.33-0.14 CAC40 - 7409.57-0.15
STOCKS EUR:  DAX - 20405.92-0.10
13/12/2024  CBA:  USD - 394.01-0.30 GBP - 498.30-4.13
13/12/2024  CBA:  EURO - 413.24-0.63
13/12/2024  CBA:  GOLD - 34004.58-293.38 SILVER - 403.85+1.98
Շուրջ 5 տարի է, ինչ առողջ սննդի միջազգային փորձը հասանելի է Հայաստանում
11/06/2018 17:51
Կիսվել

Շուրջ 5 տարի է, ինչ առողջ սննդի միջազգային փորձը հասանելի է Հայաստանում

Առողջ սնունդ նախընտրողների համար 2013 թվականից սկսած՝ Հայաստանում գործում է «Առողջ սնունդ» նախագիծը, որի նպատակն է բալանսավորել մարդկանց սննդացանկը, ինչու չէ, հեշտացնել նրանց առօրյան։ Նախագծի հիմնադիր Լիլիթ Մարգարյանը «Բիզնես 24»-ի հետ զրույցում ասաց, որ ծրագրի իրականացման համար ոգեշնշվել է Իսրայելի փորձից․ «Երբ եղա Իսրայելում և այնտեղ տեսա, թե առողջ սնունդը ինչքան է հեշտացնում մարդկանց առօրյան, մասնավորապես քաշ նվազեցնելու համար, որոշեցինք նույնը անել նաև Հայաստանում։ Միտքը զարգանալով հասավ նրան, որ համատեղ պայմանագիր կնքվեց Իսրայելի բժիշկների հետ, մեր հիմնական ծրագրերը մշակվել են հենց նրանց կողմից, բնականաբար մաքսիմալ փոխելով, ադապտացնելով սննդակարգերը հայկական քիմքին»։

Շուրջ 5 տարի է, ինչ առողջ սննդի միջազգային փորձը հասանելի է Հայաստանում

Ծրագիրը շատ հարմար է զբաղված մարդկանց համար, քանի որ ամեն առավոտ առողջ սննդով պայուսակը առաքվում է հաճախորդին հարմար հասցեով։ Դրանում հինգանգամյա սնունդ է, 7-8 ճաշատեսակ, երկու լիտր ջուր, շաքարավազ և այլն։

Շուրջ 5 տարի է, ինչ առողջ սննդի միջազգային փորձը հասանելի է Հայաստանում

«Առողջ սնունդ»-ը ունի քաշի նվազեցման, ավելացման և պահպանման ծրագրեր։ Ելնելով անհատի առանձնահատկություններից, տարիքից, սեռից, հասակից, զբաղվածությունից, յուրաքանչյուրի համար կարող է լինել տարբեր․ «Մեր գրեթե բոլոր ծրագրերը ցուցված են նաև առողջական խնդիրներ ունեցող մարկանց, օրինակ՝ շաքարային դիաբետով հիվանդներին։ Բացի այդ, բալիկներ կան, որ քաշի նվազեցման խնդիր ունեն, նրանց համար մանկական սննդակարգեր ունենք»,-նշեց Լիլիթ Մարգարյանը։ Նա հավելեց նաև, որ «Առողջ սնունդ» ծրագրի հիմնական նպատակն է սննդի՝ հնարավորինս գրագետ պատրաստումը, առանց որևէ սխալ ջերմային մշակման կամ սխալ համադրումների, որպեսզի անձը օրվա ընթացքում ստանա ածխաջրածինների, սպիտակուցների, ճարպերի, մանրաթելերի, վիտամինների, միկրոտարրերի ճիշտ քանակություն։

Շուրջ 5 տարի է, ինչ առողջ սննդի միջազգային փորձը հասանելի է Հայաստանում

Ծրագրի նպատակներից մեկն է առողջ սնվելը դարձնել կենսակերպ։ Նշենք նաև, որ առողջ սննդով լի պայուսակները ուղարկվում են ոչ միայն երևանյան հասցեներով, այլև՝ դեպի մարզեր և Արցախ։ Պայուսակում կա թերթիկ, որի վրա գրված է, թե որ ժամին որ ուտեստն է պետք ուտել և ինչքան կալորիա է այն կազմում։

Շուրջ 5 տարի է, ինչ առողջ սննդի միջազգային փորձը հասանելի է Հայաստանում

Շուրջ 5 տարի է, ինչ առողջ սննդի միջազգային փորձը հասանելի է Հայաստանում

Շուրջ 5 տարի է, ինչ առողջ սննդի միջազգային փորձը հասանելի է Հայաստանում

13/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.01
-0.30
Եվրո (EUR)
413.24
-0.63
Ռուբլի (RUR)
3.83
+0.02
Լարի (GEL)
139.72
+0.88
34004.58
-293.38
Արծաթ
403.85
+1.98