Պաշտոնական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 402.00+1.00 EUR SELL - 408.00+0.50
OIL:  BRENT - 93.83-9.10 WTI - 86.94-9.10
COMEX:  GOLD - 4115.00+4.76 SILVER - 52.12+5.10
COMEX:  PLATINUM - 1534.00+9.88
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.97+0.22 EUR/GBP - 1.1258+0.09
FOREX:  EUR/USD - 1.1258+0.09 GBP/USD - 1.349+0.18
STOCKS RUS:  RTSI - 931.72-1.27
STOCKS US: DOW JONES - 53356.12+3.03 NASDAQ - 25736.51+1.44
STOCKS US: S&P 500 - 7688.62+1.58
STOCKS JAPAN:  NIKKEI - 61077.90-1.79 TOPIX - 3940.39+1.16
STOCKS CHINA:  HANG SENG - 24796.98+3.67 SSEC - 3689.91+0.10
STOCKS EUR:  FTSE100 - 10829.21+1.79 CAC40 - 8177.89+1.96
STOCKS EUR:  DAX - 26437.67+2.22
05/11/2026  CBA:  USD - 360.4+0.28 GBP - 485.13-0.28
05/11/2026  CBA:  EURO - 404.66-0.37
05/11/2026  CBA:  GOLD - 46787+1208 SILVER - 602.41+35.02
Վլադիմիր Պուտինը Նիկոլ Փաշինյանին ծանոթացրել է Իլհամ Ալիևի հետ. տեսանյութ
15/06/2018 09:34
Կիսվել

Վլադիմիր Պուտինը Նիկոլ Փաշինյանին ծանոթացրել է Իլհամ Ալիևի հետ. տեսանյութ

Ֆուտբոլի աշխարհի առաջնության առաջին խաղից հետո Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ծանոթացրել է Հայաստանի վարչապետ Նիկել Փաշինյանին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում ուղիղ եթերի միջոցով տեղեկացրեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ֆուտբոլային հանդիպումից հետո Ռուսաստանի  նախագահը փոքր ընդունելություն էր կազմակերպել ԱՊՀ երկրների ղեկավարների ֆորմատով, այնտեղ ներկա էր նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը,  և Ռուսաստանի նախագահը մեզ ծանոթացրեց: Մենք պարզապես ծանոթացանք։ Դա նույնպես տեղեկատվություն է, որ դուք պետք է իմանաք: Որևէ այլ խոսակցություն, բովանդակային շփում տեղի չունեցավ»,- ասաց Փաշինյանը։

Վարչապետն ամփոփեց նաև Մոսկվա կատարած այցը՝ նշելով, որ շատ բարձր է գնահատում այն: «Կարող եմ ասել, որ Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունների հետագա զարգացման համար ոչ մի քաղաքական խոչընդոտ չկա և մնում է ընդամենը այդ պոտենցիալն իրականացնել և հարաբերությունների զարգացման վրա աշխատել»,- ասաց նա։

Վարչապետը կարևորեց հայկական համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպումը՝ ընդգծելով, որ այն արտահայտում էր այն ոգևորության մթնոլորտը, որ առկա է ՌԴ հայ համայնքի անդամների մոտ Հայաստանում տեղի ունեցած քաղաքական փոփոխություններից հետո:

Փաշինյանը խոսեց նաև ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ հանդիպման մասին: «Ռուսաստանի վարչապետի հետ մեր առաջին հանդիպումն էր, սա ճանաչողական հանդիպում էր, որն անցավ ջերմ մթնոլորտում: Մենք քննարկել ենք հայ-ռուսական երկկողմ օրակարգի բազմաթիվ հարցեր։ Հայ-ռուսական հարաբերություններում շատ լավ տրամադրություն է հաստատված և փոխադարձ վստահության կարևոր մակարդակ կա, որը մենք անպայման կզարգացնենք»,- ընդգծեց ՀՀ վարչապետը:

05/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.4
+0.28
Եվրո (EUR)
404.66
-0.37
Ռուբլի (RUR)
4.4134
+0.0187
Լարի (GEL)
138.98
+0.37
46787
+1208
Արծաթ
602.41
+35.02