Պաշտոնական

USD BUY - 362.00+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 408.00-1.00 EUR SELL - 413.00-1.00
OIL:  BRENT - 103.43-3.35 WTI - 89.78-4.51
COMEX:  GOLD - 4177.60+1.09 SILVER - 60.67-0.90
COMEX:  PLATINUM - 1719.30+0.27
LME:  ALUMINIUM - 3214.00-1.26 COPPER - 14438.50-1.23
LME:  NICKEL - 15958.00-3.17 TIN - 54198.00+0.56
LME:  LEAD - 1898.00-1.15 ZINC - 3870.00-0.81
FOREX:  USD/JPY - 156.69-0.39 EUR/GBP - 1.1334-0.25
FOREX:  EUR/USD - 1.1334-0.25 GBP/USD - 1.3227-0.11
STOCKS RUS:  RTSI - 843.22+0.46
STOCKS US: DOW JONES - 51349.92-0.26 NASDAQ - 26797.54-0.09
STOCKS US: S&P 500 - 7670.84-0.17
STOCKS JAPAN:  NIKKEI - 66753.72+1.94 TOPIX - 4108.65+1.67
STOCKS CHINA:  HANG SENG - 24613.27+0.37 SSEC - 3842.19+0.31
STOCKS EUR:  FTSE100 - 10636.71-0.45 CAC40 - 8035.87-0.53
STOCKS EUR:  DAX - 25399.21+0.10
30/09/2026  CBA:  USD - 362.83-0.35 GBP - 482.2+1.49
30/09/2026  CBA:  EURO - 412.14+0
30/09/2026  CBA:  GOLD - 48567+173 SILVER - 710.01-6.11
Հայաստանի հետ վիզայի դյուրացման գործընթացը հաջող է ընթանում. Մոգերինի
22/06/2018 17:01
Կիսվել

Հայաստանի հետ վիզայի դյուրացման գործընթացը հաջող է ընթանում. Մոգերինի

Եվրոպական Միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինին դրական է գնահատել Հայաստանի հետ վիզայի դյուրացման ու ռեադմիսիայի գործընթացը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին նա հայտարարել է հունիսի 21-ին՝ Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ հանդիպումից հետո՝ պատասխանելով լրագրողների հարցերին:

«Մենք քննարկել ենք մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման հարցը ԵԽ-ում երկխոսության ժամանակ: Ես գիտեմ, թե որքան կարևոր է սա ոչ միայն կառավարության, այլև այդ երկրի քաղաքացիների համար, ես դա ամբողջովին հասկանում եմ:

Ինչպես գիտեք, մենք ունենք երկու տարբեր փուլեր: Այսօր մենք քննարկել ենք մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման և ռեադմիսիայի կիրառման հարցը: Սրանք տեխնիկական պահանջներ են, որոնք անհրաժեշտ են հաջորդ քայլին անցնելու համար: Այդ տեխնիկական նախապայմանները ավելի ուշ կհանգեցնեն վիզայի ազատականացման հարցի շուրջ երկխոսության, որի վերջնական նպատակն է առանց վիզային ռեժիմի հաստատումը»,- նշել է նա:

Մոգերինին հայտարարել է, որ Հայաստանի հետ վիզայի դյուրացման ու ռեադմիսիայի գործընթացը հաջող է իրականանում: «Մշտապես կան բարելավման եզրեր, մենք քննարկել ենք դրանք: Ընդհանուր առմամբ, կարծում եմ, որ դա մեր համագործակցության համար դրական ոլորտ է»,- ընդգծել է Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահը, ով արդյունավետ է որակել ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ հանդիպումը:

30/09/2026
դրամ
Դոլար (USD)
362.83
-0.35
Եվրո (EUR)
412.14
+0
Ռուբլի (RUR)
4.3367
+0.018
Լարի (GEL)
139.28
-0.14
48567
+173
Արծաթ
710.01
-6.11