Տնտեսական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 402.50+0.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 104.54+1.53 WTI - 91.66+1.35
COMEX:  GOLD - 4191.00+1.43 SILVER - 60.67+2.73
COMEX:  PLATINUM - 1695.40+0.87
LME:  ALUMINIUM - 3048.50-1.68 COPPER - 14540.00+1.97
LME:  NICKEL - 15622.00-0.03 TIN - 53006.00-1.86
LME:  LEAD - 1888.00+1.97 ZINC - 3805.50+2.56
FOREX:  USD/JPY - 158.26+0.15 EUR/GBP - 1.1198-0.23
FOREX:  EUR/USD - 1.1198-0.23 GBP/USD - 1.3231-0.04
STOCKS RUS:  RTSI - 891.14+4.28
STOCKS US: DOW JONES - 51654.95+0.83 NASDAQ - 27366.17+0.64
STOCKS US: S&P 500 - 7811.54+0.59
STOCKS JAPAN:  NIKKEI - 69030.92-0.02 TOPIX - 4104.81+0.33
STOCKS CHINA:  HANG SENG - 24211.35+1.79 SSEC - 3813.79+0.05
STOCKS EUR:  FTSE100 - 10552.05+1.06 CAC40 - 7803.33+0.95
STOCKS EUR:  DAX - 25087.27+1.13
09/10/2026  CBA:  USD - 361.93-0.04 GBP - 478.65+0.89
09/10/2026  CBA:  EURO - 405.58+0.86
09/10/2026  CBA:  GOLD - 47995+334 SILVER - 684.8-14.45
Ցանկացած փոփոխություն դժոհություններ է առաջացնում բնակչության շրջանում․ ֆինանսների նախարարը՝ կուտակայինի մասին
26/06/2018 17:51
Կիսվել

Ցանկացած փոփոխություն դժոհություններ է առաջացնում բնակչության շրջանում․ ֆինանսների նախարարը՝ կուտակայինի մասին

ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը տրամաբանական է համարում կենսաթոշակային կուտակային համակարգի պարտադիր բաղադրիչի նկատմամբ բնակչության շրջանում տարածված դժգոհությունները: «Ցանկացած փոփոխություն, որը բերում է  այսօրվա սպառելու հնարավորությունները նվազեցնելուն,  դժոհություններ է առաջացնում բնակչության շրջանում և դա շատ տրամաբանական է»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Ազատություն» ռադիոկայանի եթերում ֆեյսբուքյան ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:

Նրա խոսքով՝ աշխարհում կենսաթոշակային համակարգի տարբերակները շատ բազմազան չեն՝  կամ բաշխողական համակարգն է կամ կուտակայինը, որոնք նաև իրար զուգահեռ կարող են կիրառվել: «Բաշխողական համակարգը շարունակում է գործել, քանի որ մարդիկ կան, ովքեր աշխատած չեն լինի: Այդ քաղաքացիների կենսաթոշակի չափն էլ կլինի այնքան, որքան հնավարություն կունենա այդ պահին պետությունը»,-ասաց նախարարը:

Խոսելով հնարավոր ռիսկերի մասին՝ Ջանջուղազյանն ասաց, որ դրանք դիվերսիֆիկացված են: «Այդ միջոցները տեղաբաշխված են տարատեսակ ակտիվների մեջ, և կառավարիչների սնանկանալը որևէ առնչություն չունի այդ միջոցների հետ»,-ընդգծեց ֆինանսների  նախարարը, հավելելով, որ պետությունն ունի պարտավորություններ և դրանց համար պետք է միջոցներ ձեռնարկի:

Ֆեյսբուքյան օգտատերերից մեկի հարցին, թե հնարավո՞ր է համաներում կիրառվի այն մարդկանց նկատմամբ, ովքեր երաշխավոր են կանգնել կամ ունեն վարկային վատ պատմություն, Ջանջուղազյանը պատասխանեց, որ  համաներումն արդար չի լինի վարկային պատշաճ պատմություն ունեցողի նկատմամբ: «Համաներումը նաև կնպաստի, որ վարկառուն շարունակի մնալ անպարտաճանաչ»,-վստահեցրեց նախարարը՝ չբացառելով, որ համաներման ինստիտուտը կարող է գործել:

09/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.93
-0.04
Եվրո (EUR)
405.58
+0.86
Ռուբլի (RUR)
4.2677
+0.0264
Լարի (GEL)
139.12
-0.07
47995
+334
Արծաթ
684.8
-14.45