Instagram-ում ավելանում է վիդեոչաթի ֆունկցիան
Instagram-ը մամուլի հաղորդագրություն է տարածել այն մասին, որ սոցիալական ցանցի ֆունկցիաներում ավելացնելու է վիդեոչաթը։ Հաղորդագրության մեջ մասնավորապես ասված է․ «Վիդեոչաթի շնորհիվ հնարավոր կլինի շփվել ընկերների հետ iOS և Android հարթակներում՝ առանց բջջային կապ օգտագործելու»։ Վիդեոչաթին միաժամանակ կարող է մասնակցել չորս օգտատեր։
Բացի այդ, Instagram-ում լուսանկարների համար կլինեն նոր էֆեկտներ, իսկ որոնման մեջ՝ թեմատիկ բաժիններ։ Կախված օգտատիրոջ հետաքրքրություններից՝ հեշտությամբ հնարավոր կլինեն գտնել հետաքրքրող հրապարակումները։
Ավելի վաղ սոցիալական ցանցը հայտարարել էր, որ մինչև մեկ ժամանոց վիդեոչաթի հնարավորություն է ստեղծելու օգտատերերի համար։
Տեխնոլոգիական ոլորտի լրատվության հովանավորն է Ռոստելեկոմ հեռահաղորդակցական ընկերությունը։ Ռոստելեկոմը ներկայացնում է Սմարթ հեռուստատեսության ծառայությունն՝ իր Time-Shift TV հնարավորությամբ, որի միջոցով հեռուստադիտողները կարող են կառավարել ընթացիկ եթերը՝ դադարեցնել այն կամ հաղորդումները դիտել սկզբից։