Ֆինանսական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 395.00-2.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 416.00-2.00
OIL:  BRENT - 74.49+1.50 WTI - 71.09+1.54
COMEX:  GOLD - 2665.90-1.63 SILVER - 31.00-1.37
COMEX:  PLATINUM - 927.70-1.27
LME:  ALUMINIUM - 2599.50+0.00 COPPER - 9091.50+0.00
LME:  NICKEL - 16168.00+0.00 TIN - 29534.00+0.00
LME:  LEAD - 2005.50+0.00 ZINC - 3075.00+0.00
FOREX:  USD/JPY - 153.64+0.41 EUR/GBP - 1.0502+0.41
FOREX:  EUR/USD - 1.0502+0.41 GBP/USD - 1.2618-0.31
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43828.06-0.20 NASDAQ - 19926.72+0.12
STOCKS US: S&P 500 - 6051.09+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 39470.44-0.95 TOPIX - 2746.56-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 19971.24-2.09 SSEC - 3391.88-2.01
STOCKS EUR:  FTSE100 - 8300.33-0.14 CAC40 - 7409.57-0.15
STOCKS EUR:  DAX - 20405.92-0.10
13/12/2024  CBA:  USD - 394.01-0.30 GBP - 498.30-4.13
13/12/2024  CBA:  EURO - 413.24-0.63
13/12/2024  CBA:  GOLD - 34004.58-293.38 SILVER - 403.85+1.98
ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵ 2009 – ՀՈՒՆՎԱՐ-ԱՊՐԻԼ ԱՄԻՍՆԵՐԻՆ ԲՅՈՒՋԵԻ ԾԱԽՍԵՐԸ ԱՃԵԼ ԵՆ 5.6%-ՈՎ
01/06/2009 20:03
Կիսվել

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵ 2009 – ՀՈՒՆՎԱՐ-ԱՊՐԻԼ ԱՄԻՍՆԵՐԻՆ ԲՅՈՒՋԵԻ ԾԱԽՍԵՐԸ ԱՃԵԼ ԵՆ 5.6%-ՈՎ

ՀՀ ֆինանսների նախարարությունից «Բիզնես 24»-ին  հայտնում են, որ 2009 թվականի հունվար-ապրիլ ամիսներին ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին կատարվել են շուրջ 217.2 մլրդ դրամի ծախսեր, որից 3.3 մլրդ դրամը` պետական հիմնարկների արտաբյուջետային միջոցների հաշվին: Մասնավորապես` 205.5 մլրդ դրամ են կազմել ընթացիկ ծախսերը, շուրջ 11.7 մլրդ դրամ` ոչ ֆինանսական ակտիվների հետ գործառնությունները: 2008 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ բյուջեի ծախսերն ավելացել են 5.6%-ով կամ 11.6 մլրդ դրամով: Աճը հիմնականում պայմանավորված է կենսաթոշակների, ծառայությունների ձեռք բերման, աշխատավարձի, նպաստների և համայնքների բյուջեներին համահարթեցման սկզբունքով տրվող դոտացիաների ծախսերի աճով:

Ընթացիկ ծախսերը հաշվետու ժամանակահատվածում կազմել են 205.5 մլրդ դրամ` 60.9%-ով կատարելով կիսամյակային ծրագիրը: Ընթացիկ ծախսերից 19.8 մլրդ դրամն ուղղվել է պետական հիմնարկների աշխատողների աշխատավարձերի վճարմանը, 1.4 մլրդ դրամ` պարտադիր սոցիալական ապահովության վճարներին, որոնց առաջին կիսամյակի կատարողականը կազմել է համապատասխանաբար 59.9% եւ 55.5%: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նշված ծախսերը համապատասխանաբար 19.5% ով եւ 6%-ով գերազանցել են նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշները: Ծառայությունների եւ ապրանքների ձեռքբերմանը պետական բյուջեից հատկացվել է շուրջ 40.3 մլրդ դրամ` 12.4%-ով գերազանցելով նախորդ տարվա նույն ցուցանիշը եւ ապահովելով առաջին կիսամյակի ծրագրի 56.4%-ը: Հաշվետու ժամանակահատվածում 4.3 մլրդ դրամ հատկացվել է պետական պարտքի սպասարկմանը` կազմելով կիսամյակային ծրագրի 62.7%-ը: Մասնավորապես` նշված գումարից շուրջ 3.4 մլրդ դրամը տրամադրվել է ներքին, 965.4 մլն դրամը` արտաքին պարտքի սպասարկմանը: 2008 թվականի առաջին կիսամյակի համեմատ պետական պարտքի սպասարկման ծախսերն աճել են 19.3%-ով կամ 699.1 մլն դրամով, որը պայմանավորված է ներքին պետական պարտքի սպասարկման ծախսերի աճով: Պետական բյուջեից տրամադրված սուբսիդիաների գումարը կազմել է 5.4 մլրդ դրամ, որը 8.4%-ով զիջել է նախորդ տարվա նույն ցուցանիշը եւ ապահովել կիսամյակային ծրագրի 61% կատարողական: Հաշվետու ժամանակահատվածի պետական բյուջեի ընթացիկ ծախսերի 11.1%-ը կամ շուրջ 22.9 մլրդ դրամ կազմել են դրամաշնորհները, որից 9.2 մլրդ դրամը տրամադրվել է համայնքների բյուջեներին համահարթեցման սկզբունքով տրվող դոտացիաների ֆինանսավորմանը: Դրամաշնորհների կիսամյակային ծրագիրը կատարվել է 65.3%-ով:

Հաշվետու ժամանակահատվածում պետական բյուջեի ընթացիկ ծախսերի 37.1%-ն ուղղվել է սոցիալական նպաստներին եւ կենսաթոշակներին, որոնք կազմել են շուրջ 76.2 մլրդ դրամ կամ կիսամյակային ծրագրի 63%-ը: Մասնավորապես` 58.04 մլրդ դրամ է տրամադրվել կենսաթոշակներին, 18.12 մլրդ դրամ` նպաստներին: 2008 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ կենսաթոշակների գծով բյուջեի ծախսերն աճել են 12.9% ով, իսկ նպաստներինը` 13.2%-ով:
2009 թվականի հունվար-ապրիլ ամիսներին պետական բյուջեի ոչ ֆինանսական ակտիվների հետ գործառնությունները կազմել են շուրջ 11.7 մլրդ դրամ, որից 14.5 մլրդ դրամ են կազմել ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսերը եւ շուրջ 2.9 մլրդ դրամ` ոչ ֆինանսական ակտիվների օտարումից մուտքերը: 2008 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսերը նվազել են 20.5%-ով կամ 3.7 մլրդ դրամով, իսկ ոչ ֆինանսական ակտիվների օտարումից մուտքերը` 49.9%-ով կամ 2.8 մլրդ դրամով:

AMP
13/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.01
-0.30
Եվրո (EUR)
413.24
-0.63
Ռուբլի (RUR)
3.83
+0.02
Լարի (GEL)
139.72
+0.88
34004.58
-293.38
Արծաթ
403.85
+1.98