Այլ Լուրեր

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.50+0.00
EUR BUY - 421.00+1.00 EUR SELL - 425.00+1.00
OIL:  BRENT - 96.00+0.57 WTI - 92.03+1.11
COMEX:  GOLD - 4491.70+1.48 SILVER - 66.54+1.49
COMEX:  PLATINUM - 1809.80+1.49
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 156.25-1.01 EUR/GBP - 1.1625+0.28
FOREX:  EUR/USD - 1.1625+0.28 GBP/USD - 1.3526+0.26
STOCKS RUS:  RTSI - 802.99+1.49
STOCKS US: DOW JONES - 53686.11+1.18 NASDAQ - 26584.06+1.40
STOCKS US: S&P 500 - 7747.71+1.06
STOCKS JAPAN:  NIKKEI - 65020.94+1.26 TOPIX - 4103.23+0.03
STOCKS CHINA:  HANG SENG - 25650.87+1.74 SSEC - 3930.12-0.30
STOCKS EUR:  FTSE100 - 10831.52+0.70 CAC40 - 8286.40+0.07
STOCKS EUR:  DAX - 26003.32+0.63
04/09/2026  CBA:  USD - 363.85-0.34 GBP - 492.36+0.99
04/09/2026  CBA:  EURO - 422.87+0.34
04/09/2026  CBA:  GOLD - 52257+945 SILVER - 767.92+22.12
Վահագն Չախալյան. Անթույլատրելի է պատկան մարմինների անգործունեությունը, ձեռները ծալած նստելու և իրադարձությունների ընթացքին չխառնվելու գործելաոճը
09/07/2018 18:26
Կիսվել

Վահագն Չախալյան. Անթույլատրելի է պատկան մարմինների անգործունեությունը, ձեռները ծալած նստելու և իրադարձությունների ընթացքին չխառնվելու գործելաոճը

Մեր մտահոգության և անհանգստության պատճառ է հանդիսացել վերջին օրերին Սուրբ Էջմիածնում ծավալվող իրադարձությունները, որի ընթացքում Նոր Հայաստան՝ Նոր կաթողիկոս նախաձեռնությունը, Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրաժարականի պահանջը շահարկելով, դիմել են ծայրահեղ քայլի,բռնազավթելով Վեհարանը:

Ցանկացած խնդիր ունի լուծման իր բանաձևը, անշուշտ Սուրբ Էջմիածնում էլ կան խնդիրներ, դրանց առկայությունը որևիցե մեկը չի պատրաստվում հերքել և չի էլ կարող, սակայն դա թույլ չի տալիս որևիցե մեկին, պարտադրել մի ամբողջ ազգային կառույցի , եղած խնդիրներին լուծում տալ ըստ իր և գուցե իր տերերի՝ ճաշակի, ախորժակի, վիճելի աշխարհաընկալման և աշխարհահայացքի:

Անընդունելի է՝ անօրինական և ապօրինի ճանապարհով ու միջոցներով ”պայքարել” ցանկացած ծավալի անօրինականության և ապօրինության դեմ, առավել ևս որ հարվածը ավելի շատ հասնում է մեր հազարամյա ազգային եկեղեցուն, քան պայքարի թիրախ հռչակված անհատներին։ Գուցե շատերի մղումներն անկեղծ են, սակայն ընտրված ճանապարհը վտանգավոր է և անթույլատրելի, ընտրված ճանապարը պառակտիչ է ու դատապարտելի… տարածաշրջանում, որտեղ տարեց տարի կտրուկ նվազում է քրիստոնեաների քանակը և որակը, ինչ ”վեհ նպատակների” համար էլ ,որ լինի այս աղմուկ-աղաղակը, ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅՈՒՆ է վարկաբեկել մեր հազարամյա եկեղեցին և Սրբավայրերը: Խնդիրներ ունե՞ք, խնդիրնե՞ր եք տեսնում, խնդրեմ գտեք ճիշտ ճանապարհները և միջոցներն ու լուծեք, սակայն մեր Սրբավայրերից ու Եկեղեցուց հեռու պահեք ձեր ձեռները։

Անթույլատրելի և անդառնալի հետևանքներով հղի է , նման ինքնիրավչությամբ խնդիրներ լուծելու գորելավոճը, որը կարող է նախադեպ դառնալ, ինչն անվերապահորեն իր բացասական հետևանքն է թողնելու, ոչ միայն մեր ազգային եկեղեցու , այլև ՀՀ հետագա զարգացման վրա:

Առավել անթույլատրելի է պատկան մարմինների անգործունեությունը, ձեռները ծալած նստելու և իրադարձությունների ընթացքին չխառնվելու գործելաոճը: Ուստի կոչ ենք անում նրանց, անհապաղ ձեռնարկել անհրաժշտ միջոցառումներ, որպեսզի իրավաիճակը էլ ավել չսրվի ու դուրս չգա վերահսկողությունից: Մենք կարող ենք նույն հաջողությամբ մեր Սրբավայրերը դատարկել անկարգ և անսուրբ մարդկանցից, սակայն համոզված ենք որ ՀՀ ում կան օրինական մարմիններ որոնց առաջին հոգսը պետք է լինի ազգային ավանդական արժեքների անվտանգությունը։ Հույսով ենք անհապաղ կկատարվի ցանկալին և իրավապահ մարմինները կվերականգնեն մեր սրբավայրերի անդորրը և Սուրբ Էջմիածինը վերստին հնարավորություն կստանա շարունակել իր բնականոն աշխատանքը։

Վահագն Չախալյան

09.07.2018 թ.

04/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.85
-0.34
Եվրո (EUR)
422.87
+0.34
Ռուբլի (RUR)
4.2067
+0.0095
Լարի (GEL)
139.19
-0.01
52257
+945
Արծաթ
767.92
+22.12