Ֆինանսական

USD BUY - 361.00+0.00 USD SELL - 363.00-0.50
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 410.00+0.00
OIL:  BRENT - 102.61+0.55 WTI - 91.11-1.50
COMEX:  GOLD - 4133.70-0.30 SILVER - 59.98-1.23
COMEX:  PLATINUM - 1700.00-2.65
LME:  ALUMINIUM - 3100.50-3.53 COPPER - 14258.50-1.25
LME:  NICKEL - 15626.00-2.08 TIN - 54013.00-0.34
LME:  LEAD - 1851.50-2.45 ZINC - 3710.50-4.12
FOREX:  USD/JPY - 157.83-0.06 EUR/GBP - 1.125+0.00
FOREX:  EUR/USD - 1.125+0.00 GBP/USD - 1.3241+0.27
STOCKS RUS:  RTSI - 860.25-0.38
STOCKS US: DOW JONES - 51176.96+0.49 NASDAQ - 27190.86+1.19
STOCKS US: S&P 500 - 7722.72+0.73
STOCKS JAPAN:  NIKKEI - 68309.46-0.94 TOPIX - 4091.00-0.99
STOCKS CHINA:  HANG SENG - 23972.29-2.60 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10461.95+0.32 CAC40 - 7897.19+0.79
STOCKS EUR:  DAX - 25231.20+1.17
02/10/2026  CBA:  USD - 362.55-0.27 GBP - 478.82-0.94
02/10/2026  CBA:  EURO - 407.29-2.41
02/10/2026  CBA:  GOLD - 48393-323 SILVER - 710.1+1.69
ՊԵԿ Ուսումնական Կենտրոն. դասընթաց՝ «Ապրանքային հայտարարագրի էլեկտրոնային ներկայացում: Ֆինանսական պարտավորությունների վճարում առկա գերավճարներից: Փաստաթղթերի միասնական արխիվում փաստաթղթերի ավելացում և դրանց կիրառություն» թեմայով
30/07/2018 14:56
Կիսվել

ՊԵԿ Ուսումնական Կենտրոն. դասընթաց՝ «Ապրանքային հայտարարագրի էլեկտրոնային ներկայացում: Ֆինանսական պարտավորությունների վճարում առկա գերավճարներից: Փաստաթղթերի միասնական արխիվում փաստաթղթերի ավելացում և դրանց կիրառություն» թեմայով

ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն» ՊՈԱԿ-ը 2018թ-ի օգոստոսի 3-ին կազմակերպում է «Ապրանքային հայտարարագրի էլեկտրոնային ներկայացում: Ֆինանսական պարտավորությունների վճարում առկա գերավճարներից: Փաստաթղթերի միասնական արխիվում փաստաթղթերի ավելացում և դրանց կիրառություն» թեմայով դասընթաց՝ 7 ակադեմիական ժամ տևողությամբ (1 ակ/ժամ 45 րոպե):

Դասընթացը տեղի կունենա ք.Երևան, Իսակով 10 հասցեի 7-րդ հարկ թիվ 701 ուսումնական լսարանում: Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել մասնակցության հայտ (անուն, ազգանուն, հեռախոսահամար, կազմակերպության դեպքում՝ կազմակերպության անվանում, ՀՎՀՀ) ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն» ՊՈԱԿ-ի էլ. հասցեին՝ [email protected] կամ գրանցվել առցանց կենտրոնի կայքէջում՝ www.mftc.am և վճարումը կատարել (Ամերիաբանկ ՓԲԸ  Հ/Հ 1570021344900100) հաշվեհամարին մինչև օգոստոսի 2-ը ներառյալ: Դասընթացի արժեքը կազմում է 18 000 ՀՀ դրամ (ներառյալ ԱԱՀ-ն): Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել 060 544 989, 060 544 988 հեռախոսահամարներով:

12:00-13:30 – Թեմա 1. Ապրանքային հայտարարագրի էլեկտրոնային ներկայացում (էլեկտրոնային ստորագրության կիրառությամբ): Լ. Նալբանդյան, Ռ. Սանասարյան

13:30-13:45 – Ընդմիջում (Սրճդադար)

13:45-15:15 – Թեմա 2. Ֆինանսական պարտավորությունների վճարում առկա գերավճարներից: Լ. Նալբանդյան, Ռ. Սանասարյան

15:15-15:30 – Ընդմիջում (Սրճդադար)

15:30-17:45 – Թեմա 3. Փաստաթղթերի միասնական արխիվում փաստաթղթերի ավելացում և դրանց կիրառություն։ Լ. Նալբանդյան, Ռ. Սանասարյան

Դասընթացի դասավանդողներ

1. Ռիտա Սանասարյան՝ ՀՀ ՊԵԿ աշխատակազմի Արարատյան մաքսատուն-վարչության Փաստաթղթային հսկողության թիվ 1 բաժնի գլխավոր մաքսային տեսուչ

2. Լևոն Նալբանդյան՝ ՀՀ ՊԵԿ աշխատակազմի Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության Նախագծերի իրականացման բաժնի գլխավոր մաքսային տեսուչ ժ/թ

02/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.55
-0.27
Եվրո (EUR)
407.29
-2.41
Ռուբլի (RUR)
4.3363
-0.012
Լարի (GEL)
139.25
-0.11
48393
-323
Արծաթ
710.1
+1.69