Պաշտոնական

USD BUY - 386.50+0.50 USD SELL - 389.00+0.00
EUR BUY - 407.00-2.00 EUR SELL - 412.00-3.00
OIL:  BRENT - 71.94-0.18 WTI - 68.02-0.38
COMEX:  GOLD - 2566.30-1.95 SILVER - 30.24-2.73
COMEX:  PLATINUM - 938.70-2.17
LME:  ALUMINIUM - 2530.50-1.27 COPPER - 9047.00-1.04
LME:  NICKEL - 15730.00-1.05 TIN - 29663.00-1.80
LME:  LEAD - 2008.50-0.77 ZINC - 2981.00+1.46
FOREX:  USD/JPY - 156+0.76 EUR/GBP - 1.0546-0.68
FOREX:  EUR/USD - 1.0546-0.68 GBP/USD - 1.2683-0.43
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43958.19+0.11 NASDAQ - 19230.73-0.26
STOCKS US: S&P 500 - 5985.38+0.02
STOCKS JAPAN:  NIKKEI - 38535.70-0.48 TOPIX - 2701.22-0.27
STOCKS CHINA:  HANG SENG - 19435.81-1.96 SSEC - 3379.84-1.73
STOCKS EUR:  FTSE100 - 8030.33+0.06 CAC40 - 7216.83-0.14
STOCKS EUR:  DAX - 19003.11-0.16
14/11/2024  CBA:  USD - 387.64-0.01 GBP - 489.94-3.96
14/11/2024  CBA:  EURO - 407.41-4.08
14/11/2024  CBA:  GOLD - 32388.00-101.79 SILVER - 385.23+6.29
Սահմանամերձ մարզերում կիրականացվեն կրծքագեղձի մամոգրաֆիկ սքրինինգային հետազոտություններ
02/08/2018 13:58
Կիսվել

Սահմանամերձ մարզերում կիրականացվեն կրծքագեղձի մամոգրաֆիկ սքրինինգային հետազոտություններ

Կառավարության որոշմամբ «ՀՀ-ի և Եվրասիական զարգացման բանկի միջև «Առողջապահության առաջնային օղակում ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման և վերահսկողության կատարելագործում» ծրագրի ֆինանսավորման համար Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի միջոցներից դրամաշնորհի տրամադրման մասին» համաձայնագիրը հաստատելու մասին ՀՀ նախագահի հրամանագրի նախագիծը կներկայացվի նախագահի հաստատմանը: Ծրագրի նպատակն է սահմանամերձ ՀՀ Տավուշի, Սյունիքի և Լոռու մարզերում իրականացնել կրծքագեղձի մամոգրաֆիկ սքրինինգային հետազոտություններ՝ կանխարգելելու կանանց մոտ կրծքագեղձի չարորակ նորագոյացությունները: Հայաստանում կրծքագեղձի քաղցկեղը կանանց շրջանում գրավում է առաջին տեղը՝ քաղցկեղային հիվանդությունների շարքում: Վերջին տարիներին նկատվում է կրծքագեղձի քաղցկեղով հիվանդացության աճ: Հետազոտությունները նախատեսվում են իրականացնել կանանց 50-69 տարիքային խմբում՝ ապահովելով առնվազն 50 տոկոս ընդգրկվածություն: Ծրագրով նախատեսված են նաև բժշկական սարքավորումների ձեռքբերում (շարժական մամոգրաֆ), շարունակական բժշկական կրթության գործառույթներ և այլն: Ծրագրի գումարը կազմում է 1 մլն ԱՄՆ դոլար: Հետագայում շարժական մամոգրաֆի միջոցով կարելի է իրականացնել կրծքագեղձի մամոգրաֆիկ հետազոտություններ ՀՀ ողջ տարածքում: Մամոգրաֆիկ սքրինինգային հետազոտությունների միջոցով կարելի է վաղ շրջանում հայտնաբերել քաղցկեղն ու կանխարգելել հիվանդության զարգացումը: Սքրինինգային հետազոտությունները նպաստում են, ինչպես հիվանդացության, այնպես էլ մահացության ցուցանիշների նվազեցմանը՝ մասնավորապես աշխատունակ տարիքի բնակչության շրջանում:

ՀՀ-ում պալիատիվ բժշկական օգնության և սպասարկման տեսակի ծառայությունների ներդրման և իրականացման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում: Արդյունքում կբարձրանա բժշկական կազմակերպությունների կողմից ազգաբնակչությանը մատուցվող ծառայությունների որակը, կհստակեցվեն դրույթները:

Նիստի ավարտին վարչապետը, մասնավորապես, նշել է. «Ընդհանարպես, միշտ մտածել եմ, որ մեր իրականության ամենակարևոր խնդիրներից մեկը զուգահեռ իրականությունների գոյությունն է: Նախկինում ես բնորոշում էի այդ զուգահեռ իրականությունը հետևյալ կերպ, որ ունենք մի կողմից օրինակ՝ գրված Սահմանադրություն, որը սահմանում է, որ հարաբերությունները պետք է կարգավորվեն այսպես, այսպես և մյուս կողմից ունենք իրականություն, որտեղ հարաբերությունները կարգավորվում են բոլորովին այլ կերպ՝ առնվազն շատ զգալի մասում: Մեր խնդիրն այդ երկու իրականությունները սինխրոնիզացնելն է, և ես կարծում եմ, որ մենք հիմա Հայաստանում այդ գործով ենք զբաղված: Վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո ես տեսնում եմ, որ զուգահեռ իրականություններ ունենք նաև կառավարման, մասնավորպես կրթության ոլորտում: Ի՞նչ նկատի ունեմ. օրինակ Հայաստանի տարբեր գերատեսչությունների կազմում գործում են կրթական հաստատություններ՝ դիվանագիտական ակադեմիա, արտակարգ իրավիճակների ակադեմիա, արդարադատության ակադեմիա, պետական կառավարման ակադեմիա, ռազմական ակադեմիա, համոզված եմ էլի ակադեմիաներ կան, որոնք այս պահին մենք չենք հիշում: Մյուս կողմից ունենք բուհական համակարգեր, որտեղ պատրստվում են իրավաբաններ, դիվանագետներ, նույնիսկ արտակարգ իրավիճակների մասնագետներ, որոշ դեպքերում ունենք յուրահատկություն, մասնավորապես ռազմական ոլորտի դեպքում, իսկ որոշ դեպքերում այս զուգահեռ կրթական իրականությունը ծագել է այն պատճառով, որ պրակտիկ գործով զբաղվողները համարել են, թե ավանդական կրթական համակարգը չի մատակարարում այն մակարդակի մասնագետներ, որոնց հնարավոր կլինի ներգրավվել կոնկրետ աշխատանքի մեջ: Հիմա գրեթե վստահաբար կարելի է ասել, որ առնվազն կանխավարկածն այն է, որ օրինակ՝ ԱԻՆ-ի ակադեմիայում շատ ավելի լավ մասնագետներ են պատրաստում առնվազն պրակտիկ առումով, քան պատրաստում է, պայմանական ասած, ավանդական բուհական համակարգը: Բայց այստեղ առնվազն առաջարկում եմ հարցադրում՝ արդյոք մենք չպետք է բուհական, ընդհանրապես կրթական համակարգը սինխրոնիզացնելու խնդիր առաջադրենք: Մասնավորապես, այն բուհերը, որոնք պետք է պատրաստեն մասնագետներ, իրոք պատրաստեն մասնագետներ և ոչ թե մասնագետներ, որոնք ձեռնտու չեն պրակտիկ ոլորտին: Բյուջետային հայտերի քննարկման արդյունքում է այս խնդիրը առավել է սրվել, որովհետև դա իսկապես հրատապ խնդիր է, որի լուծման մասին մենք պետք է մտածենք: Ինչո՞ւ մենք չենք նույնականացնում, օրինակ՝ դիվանագիտական ակադեմիան ԵՊՀ-ի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի մագիստրատուրայի հետ: Ընդ որում, օբյեկտիվ գնահտելով այդ լիազորությունը պատվիրակենք, վերապահենք առավել բարձր որակ ապահովող օղակին: Կարծում եմ, որ պետք է կրթության ոլորտում այսպիսի գործընթացի մասին մտածենք, որպեսզի այստեղ էլ կարողանանք մեր իրականությունները նույնականացնել: Դա ի վերջո կբերի առաջին՝ կադրերի պատրաստման առավել արդյունավետ համակարգ ունենալուն, երկրորդ՝ հսկայական պետական միջոցներ խնայելուն: Մենք նույն նպատակի համար, փաստորեն, 2 անգամ և 2 տարբեր տեղերում ծախսում ենք պետական միջոցներ և սա առնվազն արդյունավետ չէ»:

14/11/2024
դրամ
Դոլար (USD)
387.64
-0.01
Եվրո (EUR)
407.41
-4.08
Ռուբլի (RUR)
3.90
-0.04
Լարի (GEL)
141.78
-0.16
32388.00
-101.79
Արծաթ
385.23
+6.29