Բիզնես

USD BUY - 389.00+1.00 USD SELL - 391.00+0.00
EUR BUY - 408.00-1.00 EUR SELL - 411.00-3.00
OIL:  BRENT - 74.41+1.97 WTI - 70.32+2.05
COMEX:  GOLD - 2688.50+1.09 SILVER - 30.99-0.74
COMEX:  PLATINUM - 970.70+0.02
LME:  ALUMINIUM - 2631.50-0.47 COPPER - 9008.50-0.89
LME:  NICKEL - 15714.00-1.21 TIN - 28750.00-0.95
LME:  LEAD - 1999.00-1.09 ZINC - 2990.00+0.08
FOREX:  USD/JPY - 154.32-0.44 EUR/GBP - 1.0473-0.74
FOREX:  EUR/USD - 1.0473-0.74 GBP/USD - 1.2581-0.58
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43870.35+1.06 NASDAQ - 18972.42+0.03
STOCKS US: S&P 500 - 5948.71+0.53
STOCKS JAPAN:  NIKKEI - 38283.85+0.68 TOPIX - 2696.53+0.51
STOCKS CHINA:  HANG SENG - 19229.97-1.89 SSEC - 3267.19-3.06
STOCKS EUR:  FTSE100 - 8149.27+0.79 CAC40 - 7213.32+0.21
STOCKS EUR:  DAX - 19146.17+0.74
22/11/2024  CBA:  USD - 389.76+0.31 GBP - 488.37-3.58
22/11/2024  CBA:  EURO - 406.40-3.34
22/11/2024  CBA:  GOLD - 33399.07+336.46 SILVER - 389.28+2.75
Ռոստելեկոմ. Միջազգային «Inspired by Her Academy» նախագիծն իրականացվում է նաև Հայաստանում
07/08/2018 16:23
Կիսվել

Ռոստելեկոմ. Միջազգային «Inspired by Her Academy» նախագիծն իրականացվում է նաև Հայաստանում

2018թ․ օգոստոսի 3-ին  առաջին անգամ Հայաստանում մեկնարկեց «Inspired by Her (IBH) Academy» նախագիծը Ինովացիոն լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնում (ISTC)։ Հայաստանում նախագծի իրագործմանն աջակցում է «Ռոստելեկոմ» ընկերությունը։

«Inspired by Her Academy»-ն եռամսյա ինտենսիվ կրթական և սկսնակ ձեռներեցությանն աջակցող նախագիծ է՝ ուղղված ընդլայնելու նախաձեռնող կանանց շրջանակը և նրանց սովորեցնելու գաղափարի ծագումից մինչ իրագործում ողջ շղթայի նրբությունները: Այս յուրահատուկ մոտեցման շնորհիվ, ակադեմիան հնարավորություն է ընձեռում կանանց՝ ձեռք բերելու ինքնավստահություն, ստանալու պրակտիկ գործիքներ  և զարգացնելու կառավարման հմտությունները: Նախագծի ողջ ընթացքում ուսանողներին դասավանդելու և առաջնորդելու են միջազգային և հայաստանյան կայացած մասնագետներ՝ հնարավորություն տալով հանդես գալու սեփական նախաձեռնություններով և հետագայում իրենց հաջողություններով դառնալու ոգեշնչման աղբյուր շրջապատող մարդկանց համար։

Ծրագրի պաշտոնական մեկնարկին մասնակիցներին առցանց ողջունեց IBH նախագծի ղեկավար Օլգա Կեգորեանը և հաջողություններ մաղթեց բոլորին։ Մասնակից երիտասարդներին ողջունեց նաև «Ռոստելեկոմ» Հայաստանի ներկայացուցիչ Սիրանուշ Գյուրջինյանը, ով խոսեց նմանօրինակ նախագծերի մասնակցության կարևորությունից յուրաքանչյուր երիտասարդի կամ ուսանողի համար, ինչպես նաև նախագծի հայաստանյան ղեկավար Վեներա Առաքելյանը ներկայացրեց նախագծի շրջանակներում մասնակիցների անելինքներն ու ծրագրերը։ Նախագիծը հյուրընկալած ISTC կենտրոնի կրթական ծրագրերի համակարգող Իննա Ամիրխանյանը ևս բարի երթ մաղթեց մասնակիցներին։

Ծրագիրը բաղկացած է երեք փուլից՝

 – Առաջին փուլում մասնակիցները ձեռք են բերում տարատեսակ գիտելիքներ ու հմտություններ փորձառու մասնագետներից ամենատարբեր թեմաների շուրջ՝ մարքեթինգ, մենեջմենթ, հաղորդակցության հմտություններ, անձնային աճ, սոցիալական ձեռներեցություն և այլն։ Փուլի ավարտին մասնակիցները խմբերի են բաժանվում ընդհանուր գաղափարների շուրջ և սկսում աշխատել թիմերով։

– Երկրորդ փուլը մենթորային ծրագիրն է․ մասնակիցները իրենց գաղափարը վերածում են ծրագրի և սկսում են իրականացման նախագծումը։ 

– Երրորդ փուլում արդեն ծրագիրը ներկայացվում է ժյուրիին։ Ընտրվելու է լավագույն ծրագիրը և լավագույն մասնակիցը։ Ծրագիրը կեզրափակվի ավարտական երեկույթով՝ միավորելով բոլոր շահառուներին:  Լավագույն շրջանավարտին հնարավորություն կընդձեռվի մասնակցելու միջազգային փոխանակման ծրագրի արտերկրում` 6 շաբաթ ապրելու, սովորելու և աշխատանքային փորձ ձեռք բերելու սեփական միջավայրից դուրս։ Փոխանակման ծրագրի համար կտրամադրվի ամբողջական ֆինանսական աջակցություն։

Հայաստանում նախագիծը տևելու է երեք ամիս և ավարտին հանրությանը կներկայացվի հաղթող մասնակցի անունը։

Նշենք նաև, որ օգոստոսի 1-ից նախագիծը զուգահեռաբար մեկնարկել է նաև Պակիստանում՝ գրեթե նույն ծրագրով։

———–

«Inspired by Her»-ի նախագծի գաղափարը ծագել է 2014թ․ Աֆղանստանում, երբ աշխարհում ամենամեծ երիտասարդական կազմակերպությունը՝ AIESEC-ը Աֆղանստանի ներկայացուցչությունում իր պատմության մեջ առաջին անգամ ընտրեց այլազգի և կին նախագահ՝ Օլգա Կեգորեանին։ Դա եզակի իրադարձություն էր, որը պատմություն կերտեց։ Առաջադրված չորս թեկնածուների (որոնցից երեքը՝ տեղի բնակիչներ և տղամարդիկ) ընտրվեց երիտասարդ մոլդովացի աղջիկ, ով պետք է առաջնորդեր երիտասարդներին միջազգային կառույցի նախագծերի իրագործման ընթացքում։ Նրա պատմությունը շատերին ոգեշնչեց, չնայած ոմանք թերահավատորեն էին մոտենում այն փաստին, որ օտարազգի և կին առաջնորդը կարող է ավելին անել կազմակերպության և երկրի համար, քան տեղացին։ IBH-ը Օլգա Կեգորեանի գաղափարներից մեկն է, որը նա առաջարկեց AIESEC կազմակերպությանը, և առաջին ծրագիրը անցկացվեց նրա ղեկավարության ժամանակ։ Այն համախմբեց  200 աղջիկների, և նախաձեռնության վերաբերյալ դրական արձագանքը, փաստեց այն մասին, որ IBH Academy-ին հաջողվեց՝ փոխելով հարյուրավոր աղջիկների կյանքեր։ Այսօր Inspired By Her-ը ավելին է, քանի իր առաջին թողարկման ժամանակ։ Այն ներկայանում է որպես անկախ և միջազգային կազմակերպություն, որը լայնորեն տարածվում է ամբողջ աշխարհում։ 2017 թվականին IBH-ը նոր ձևաչափով և ավելի զարգացած գաղափարով առաջին անգամ հաջողությամբ մեկնարկեց Լահորում, Պակիստան։

«ՌՈՍՏԵԼԵԿՈՄ», «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ՓԲԸ (www.rtarmenia.am) 2012թ. դեկտեմբերից ՀՀ-ում հեռահաղորդակցության ոլորտի առաջատար օպերատորներից մեկը ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ ՓԲԸ-ն հաջողությամբ մատուցում է ինտերնետ հասանելիության և ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ Rostelecom ապրանքանիշի ներքո: 2013թ. սեպտեմբեր ամսից ընկերությունը «ՀԻԲՐԻԴ ՍՈԼՅՈՒՇՆԶ» ընկերության հետ համատեղ մատուցում է նոր սերնդի Այփի հեռուստատեսության ծառայությունը ևս։ 2015թ․ սեպտեմբերին ընկերությունը ներկայացրել է լիովին նոր Սմարթ հեռուստատեսությունը, որն առանձնանում է իր նորարարական լուծումներով և հնարավորություններով։ «Ռոստելեկոմի» ցանցը Հայաստանում կառուցված  է օպտիկա-մանրաթելային մալուխով, որի երկարությունը կազմում է ավելի քան 3000 կմ` ծածկելով ՀՀ տարածքի 80%-ը: Իրանի և Վրաստանի օպերատորների միջոցով «Ռոստելեկոմի» ցանցը փոխկապակցված  է տարածաշրջանի հիմնական մայրուղային ցանցերի և տրաֆիկի փոխանակման խոշորագույն կենտրոնների հետ: Ընկերության կորպորատիվ հաճախորդների ցանկում են խոշորագույն ձեռնարկություններ ու բանկեր, ՀՀ կառավարությունը և պետական մարմիններ, հեռահաղորդակցության ընկերություններ և միջազգային կազմակերպություններ: Գերժամանակակից տեխնոլոգիաների կիրառումը ընկերությանը հնարավորություն է տալիս լիովին բավարարել ժամանակակից բաժանորդի կարիքները՝ տարածվելով և ծառայությունների հասանելիությունն ապահովելով ՀՀ ողջ տարածքով: 2014թ.-ից ընկերությունը բնակչությանը ծառայություններ է մատուցում Երևան քաղաքի Կենտրոն, Էրեբունի, Նուբարաշեն, Աջափնյակ, Դավիթաշեն, Մալաթիա-Սեբաստիա, Նոր Նորք և Ավան, Արաբկիր վարչական շրջաններում և Աբովյան, Չարենցավան, Հրազդան, Վանաձոր, Գյումրի, Աշտարակ, Մեծամոր, Արմավիր, Մասիս, Արտաշատ, Արարատ, Սևան, Դիլիջան, Իջևան, Կապան, Մարտունի, Ալավերդի և Քաջարան քաղաքներում: Նշված բոլոր քաղաքներում գործում են վաճառքի և սպասարկման սրահներ:

«Ռոստելեկոմ» ԲԲԸ-ն (www.rostelecom.ru)  Ռուսաստանի և Եվրոպայի հեռահաղորդակցության ոլորտի խոշորագույն և դինամիկ զարգացող ընկերությունների խումբ է, որը ծառայություններ է մատուցում ոլորտի բոլոր սեգմենտներում Ռուսաստանի ողջ տարածքով: Ընկերությունը առաջատար դիրք է գրավում ինտերնետի հասանելիության և վճարովի հեռուստատեսության ծառայությունների ռուսաստանյան շուկայում. Ինտերնետ հասանելիության ծառայությունից օգտվողների թիվը գերազանցում է 10.9 մլն-ը, իսկ վճարովի հեռուստատեսությանը՝ 7.7 մլն-ը: «Ռոստելեկոմ» ԲԲԸ-ն առաջատարն է ռուսաստանյան պետական կառույցների  և բոլոր մակարդակների կորպորատիվ հաճախորդներին մատուցվող հեռահաղորդակցության ծառայությունների շուկայում: Ընկերությունը առաջատար դիրքեր ունի նաև Էլեկտրոնային կառավարության համար ինովացիոն լուծումների, ամպային տեխնոլոգիաների կիրառման, առողջապահության, կրթության, անվտանգության, կենցաղ-կոմունալ ծառայությունների ոլորտներում: Ընկերության կայուն ֆինանսական վիճակը հաստատվում է վարկանիշային աղյուսակներում գրաված դիրքերով՝  Fitch Ratings գործակալությունն այն գնահատում է վարկանիշային աղյուսակի “BBB-” մակարդակում, իսկ Standard&Poor’s գնահատմամբ այն “BB+” է:

22/11/2024
դրամ
Դոլար (USD)
389.76
+0.31
Եվրո (EUR)
406.40
-3.34
Ռուբլի (RUR)
3.79
-0.07
Լարի (GEL)
142.31
+0.23
33399.07
+336.46
Արծաթ
389.28
+2.75