Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 399.00+2.00 EUR SELL - 405.00+1.00
OIL:  BRENT - 116.17+1.76 WTI - 103.27+1.80
COMEX:  GOLD - 3992.00-1.30 SILVER - 51.84-2.56
COMEX:  PLATINUM - 1459.20-3.98
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.4-0.23 EUR/GBP - 1.119+0.41
FOREX:  EUR/USD - 1.119+0.41 GBP/USD - 1.3391+0.53
STOCKS RUS:  RTSI - 977.07-0.69
STOCKS US: DOW JONES - 52342.56-0.25 NASDAQ - 26184.72-1.38
STOCKS US: S&P 500 - 7720.39-0.30
STOCKS JAPAN:  NIKKEI - 64659.47+1.10 TOPIX - 4003.28+0.29
STOCKS CHINA:  HANG SENG - 22958.65-0.59 SSEC - 3651.43-0.82
STOCKS EUR:  FTSE100 - 10722.07+0.26 CAC40 - 7970.00+1.05
STOCKS EUR:  DAX - 26039.68+1.31
29/10/2026  CBA:  USD - 360.3-0.21 GBP - 480.03+1.45
29/10/2026  CBA:  EURO - 401.7+0.74
29/10/2026  CBA:  GOLD - 46822-204 SILVER - 622.87+5.44
Դավիթ Անանյանը հանդիպեց բողոքի ակցիա անցկացնող մի խումբ Արտաշատցիների հետ
13/08/2018 11:46
Կիսվել

Դավիթ Անանյանը հանդիպեց բողոքի ակցիա անցկացնող մի խումբ Արտաշատցիների հետ

Արտաշատում մի խումբ առևտրականներ փակել են խանութները և բողոքի ակցիա են իրականացնում՝ իրենց դժգոհությունն արտահայտելով Պետական եկամուտների կոմիտեի գործունեությունից: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, փոքր և միջին բիզնեսով զբաղվող ձեռնարկատերերը հավաքվել են ՊԵԿ-ի Արտաշատի մասնաճյուղի դիմաց և իրենց դժգոհությունն են արտահայտում հարկային գանձումների բաժնի պետ Ռաշիդ Մախմուդյանի գործողություններից: Նրանք պահանջում են Ռաշիդ Մախմուդյանի հրաժարականը՝ պնդելով, որ վերջինս տարիներ շարունակ «հարկային տեռորի» է ենթարկել իրենց:  Բողոքի ակցիայի մասնակիցները նաև փոփոխություններ են պահանջում Հարկային օրենսգրքում, որպեսզի փոքր և միջին բիզնեսի համար զարգանալու հնարավորություն լինի:

Հավաքվածներից ոմանք  նշում են, որ ստիպված են եղել փակել իրենց խանութները մեծ տուգանքների պատճառով: Քիչ առաջ Արտաշատ ժամանեց ու ակցիայի մասնակիցների հետ հանդիպում ունեցավ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը: ՊԵԿ նախագահը ակցիայի մասնակիցներին խնդրեց ներկայացնել իրենց խնդիրները, ինչին ի պատասխան նրանք նշեցին, որ անկախ խանութի շրջանառությունից ամեն օր հարկային ստուգումներ են իրականացվում: «Խանութներ կան, որտեղ 300 հազար դրամի ապրանք չկա, բայց մտնում են ստուգումներ են անում և 500-600 հազար դրամով տուգանում են: Եթե մարդը հնարավորություն ունենա այդքան տուգանք վճարելու, այդ գումարը կդնի իր ընդհանուր շրջանառության վրա, մի երկու կոպեկ ավել կաշխատի»,- պատմեց ակցիայի մասնակիցներից  մեկը:

Դավիթ Անանյանը հետաքրքրվեց՝ հարկային մարմնի աշխատակիցները հանձնարարագրով ե՞ն գալիս, թե՞ առանց հանձնարարագիր և ի՞նչ գործողություններ են իրականացնում: Բողոքի ակցիայի մասնակիցն էլ ներկայացրեց, որ հանձնարարագրով գալիս են ՀԴՄ ստուգելու, եթե ՀԴՄ-ի դեպքում ոչինչ չի ստացվում, անցնում են աշխատուժը ստուգելու գործողությունների այն դեպքում, երբ աշխատուժ ստուգելու հանձնարարագիրը չունեն:

ՊԵԿ նախագահն ակցիայի մասնակիցներին առաջարկեց խումբ կազմել, բարձրանալ ՊԵԿ մարզային վարչության պետի մոտ, որպեսզի ներկայացնեն խնդիրները և փորձեն լուծումներ գտնել: Նա նաև համաձայնեց այն պնդման հետ, որ Հարկային օրենսգիրքը պետք է փոփոխությունների ենթարկվի: «Բայց քանի դեռ օրենքը չի փոխվել, մենք բոլորս պարտավոր ենք այդ վատ օրենքը կիրառել, սակայն դա չի նշանակում, որ հարկային տեսուչը պիտի գա տեռոր անի: Մեր գալու նպատակն այն է, որ մենք գանք տեսնենք՝ մեր կոլեգաները իրենց լիազորությունների շրջանակը գերազանցե՞լ են, թե՞ չէ: Եկեք փաստերով գնանք, եթե կտեսնենք, որ ինքը իր լիազորությունների շրջանակը գերազանցել է, ինքը կպատժվի: Մենք այսօր պարտավոր ենք փաստերով խոսել: Հիմա փաստերով կխոսեքն, կորոշենք: Որոշումն էլ տեղում չի լինելու, այդ փաստերով դեռ ծառայողական քննություն պետք է իրականացվի»,- ասաց Անանյանը:

Դավիթ  Անանյանն ընդգծեց, որ Հարկային օրենսգրքում խորքային փոփոխություններ են իրականացնելու, սակայն դա չի նշանակում, որ գործող  օրենսդրությունը պետք է շրջանցեն: «Հասկանալի է, որ եթե մարդիկ իրենց լիազորությունները գերազանցել են, իրենք կպատժվեն, բայց մեզ փաստեր են պետք, որպեսզի քայլեր ձեռնարկենք: Հիմա մենք եկել ենք, դուք մենակ էմոցիաներով եք խոսում»,- ընդգծեց  ՊԵԿ նախագահը՝ խոստանալով բոլոր փաստերի վերաբերյալ ծառայողական քննություն անցկացնել:

Այնուհետև բողոքի ակցիայի մի խումբ մասնակիցները ՊԵԿ նախագահի հետ բարձրացան ՊԵԿ-ի Արտաշատի մասնաճյուղի մասնաշենք, որտեղ ավելի մանրամասն կքննարկեն խնդիրները և կփորձեն լուծումներ գտնել: Քննարկումն անցկացվելու է առանց լրատվամիջոցների:

29/10/2026
դրամ
Դոլար (USD)
360.3
-0.21
Եվրո (EUR)
401.7
+0.74
Ռուբլի (RUR)
4.4751
-0.0003
Լարի (GEL)
138.9
-0.08
46822
-204
Արծաթ
622.87
+5.44