Բիզնես

USD BUY - 387.00+0.50 USD SELL - 390.00+1.00
EUR BUY - 407.00+0.00 EUR SELL - 411.00-1.00
OIL:  BRENT - 72.17+0.32 WTI - 68.33+0.46
COMEX:  GOLD - 2572.40+0.24 SILVER - 30.57+1.09
COMEX:  PLATINUM - 946.10+0.79
LME:  ALUMINIUM - 2516.50-0.55 COPPER - 8990.00-0.63
LME:  NICKEL - 15619.00-0.71 TIN - 28932.00-2.46
LME:  LEAD - 1960.00-2.41 ZINC - 2942.50-1.29
FOREX:  USD/JPY - 156.47+0.30 EUR/GBP - 1.0544-0.02
FOREX:  EUR/USD - 1.0544-0.02 GBP/USD - 1.2678-0.04
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43750.86-0.47 NASDAQ - 19107.65-0.64
STOCKS US: S&P 500 - 5949.17-0.60
STOCKS JAPAN:  NIKKEI - 38642.91+0.28 TOPIX - 2711.64+0.39
STOCKS CHINA:  HANG SENG - 19426.34-0.05 SSEC - 3330.73-1.45
STOCKS EUR:  FTSE100 - 8071.19+0.51 CAC40 - 7311.80+1.32
STOCKS EUR:  DAX - 19263.70+1.37
15/11/2024  CBA:  USD - 388.25+0.61 GBP - 491.99+2.05
15/11/2024  CBA:  EURO - 410.42+3.01
15/11/2024  CBA:  GOLD - 32046.39-341.61 SILVER - 374.35-10.88
Բջջային բաժանորդների թիվը Հայաստանում. 2018թ. I եռամսյակ
15/06/2018 13:12
Կիսվել

Բջջային բաժանորդների թիվը Հայաստանում. 2018թ. I եռամսյակ

2018թ. առաջին եռամսյակի դրությամբ Հայաստանում կա 3,590,068 բջջային կապի բաժանորդ (ներառյալ / ոչ հեռախոսով / լայնաշերտ ինտերնետի բաժանորդները), 2017թ.-ի չորրորդ եռամսյակի համեմատ բաժանորդների քանակը նվազել է 0.81%-ով կամ 29,379-ով, իսկ 2017թ.-ի առաջին եռամսյակի համեմատ արձանագրվել է անկում 1.89% կամ 69,120 բաժանորդով: Միևնույն ժամանակ, բջջային հեռախոսակապից օգտվող բաժանորդների թիվը 3,316,137 է: 2017թ.-ի չորրորդ եռամսյակի համեմատ ցուցանիշը նվազել է 0.92%-ով կամ 30,834-ով, իսկ 2017թ.-ի առաջին եռամսյակի համեմատ արձանագրվել է անկում 2.51%-ով կամ 85,282 բաժանորդով։

Բաժանորդների քանակով առաջատար օպերատոր է շարունակում մնալ Vivacell-MTS-ը: 2018թ.-ի առաջին եռամսյակի դրությամբ օպերատորի բաժանորդների քանակը կազմել է 2,099,906: 2017թ. չորրորդ եռամսյակի համեմատ սույն ցուցանիշը նվազել է 0.93%-ով կամ 19,786-ով, իսկ 2017թ.-ի առաջին եռամսյակի համեմատ արձանագրվել է անկում 2.28%-ով կամ 49,046 բաժանորդով: Միևնույն ժամանակ հեռախոսակապից օգտվող բաժանորդների քանակը 2,034,831 է: 2017թ.-ի չորրորդ եռամսյակի համեմատ սույն ցուցանիշը նվազել է 0.87%-ով կամ 17,834-ով, իսկ 2017թ․ առաջին եռամսյակի համեմատ արձանագրվել է անկում 1.91%-ով կամ 39,598 բաժանորդով։

Beeline-ը երկրորդ տեղում է: 2018թ. առաջին եռամսյակի դրությամբ ընկերության բաժանորդների թիվը կազմել է 916,447: 2017թ.-ի չորրորդ եռամսյակի համեմատ ցուցանիշը նվազել է 1.86%-ով կամ 17,385-ով, իսկ 2017թ․ առաջին եռամսյակի համեմատ գրանցվել է անկում, որը կազմել է 1.98% կամ 18,495: Միևնույն ժամանակ, հեռախոսակապից օգտվող բաժանորդների քանակը 840,562 է։ 2017թ. չորրորդ եռամսյակի համեմատ ցուցանիշը նվազել է 2.20%-ով կամ 18,875-ով, իսկ 2017թ. առաջին եռամսյակի համեմատ արձանագրվել է անկում 4.08%-ով կամ 35,798 բաժանորդով:

Երրորդ հորիզոնականում Ucom-ն է: 2018թ.-ի առաջին եռամսյակի դրությամբ ընկերության բաժանորդների թիվը կազմել է 573,715: 2017թ. չորրորդ եռամսյակի համեմատ ցուցանիշն աճել է 1.38%-ով կամ 7,792-ով, իսկ 2017թ.-ի համանման ցուցանիշի համեմատ արձանագրվել է անկում 0.27%-ով կամ 1,579-ով: Յուքոմի բջջային հեռախոսակապից օգտվող բաժանորդների թիվը 440,744 է, 2017թ. չորրորդ եռամսյակի համեմատ սույն ցուցանիշն աճել է 1.35%-ով կամ 5,875-ով, իսկ 2017թ․համանման ցուցանիշի համեմատ արձանագրված անկումը կազմել է 2.19% կամ 9,886 բաժանորդ:

Կանխավճարային բաժանորդներ. Ընդամենը՝ 2,918,466 (2017թ.-ի I եռ. համեմատ` +3.48% կամ +98,090): Vivacell-MTS` 1,793,097 բաժանորդ ( +3.64% կամ +63,059), Beeline` 811,554 բաժանորդ (+5.56% կամ +42,771), Ucom` 313,815 բաժանորդ (-2.41% կամ -7,740):

Հետվճարային բաժանորդներ. Ընդամենը՝ 538,631 (2017թ.-ի I եռ. համեմատ` -7.30% կամ -42,412): Vivacell-MTS` 306,809 բաժանորդ (-10,91% կամ -37,582), Ucom` 126,929 բաժանորդ (-1.66% կամ -2,146), Beeline` 104,893 բաժանորդ (-2.49% կամ -2,684):

Հեռախոսի միջոցով տվյալների հաղորդման ծառայություններից (ինտերնետից) օգտվող բաժանորդներ. Ընդամենը՝ 2,077,078 (2017թ.-ի I եռ. համեմատ` +10.15% կամ +191,350): Vivacell-MTS` 1,400,184 բաժանորդ (+11.05% կամ +139,312), Beeline` 389,080 բաժանորդ (+12.18% կամ +42.230), Ucom` 287,814 բաժանորդ (+3.53% կամ +9,808):

Լայնաշերտ ինտերնետ հասանելիության բաժանորդներ (բացառությամբ հեռախոսի միջոցով օգտվողների). Ընդամենը՝ 273,931 (2017թ.-ի I եռ. համեմատ` +6.27% կամ +16,162): Ucom` 132,971 բաժանորդ ( +6.66% կամ +8,307), Beeline` 75,885 բաժանորդ (+29.54% կամ +17,303), Vivacell-MTS` 65,075 բաժանորդ ( -12.68% կամ -9,448):

ARPU. ծառայությունների վաճառքից մեկ ակտիվ բաժանորդին ընկնող միջին ամսական հասույթ.

Կանխավճարային բաժանորդներ. Beeline` 1,240 դր. (2017թ.-ի I եռ. համեմատ` -9.95% կամ -137 դր.), Vivacell-MTS` 1,167 դր. (-0.17% կամ -2 դր.), Ucom` 1,140 դր. (+1.56% կամ +16 դր.):

Հետվճարային բաժանորդներ. Ucom` 3,785 դր. (2017թ.-ի I եռ. համեմատ` -3.54% կամ -139 դր.), Beeline` 3,635 դր. (-3.14% կամ -118 դր.), Vivacell-MTS` 3,079 դր. (+4.37% կամ +129 դր.):

Լայնաշերտ ինտերնետի բաժանորդներ. Ucom` 2,655 դր. (2017թ.-ի I եռ. համեմատ` -3.31% կամ -91 դր.), Vivacell-MTS` 2,426 դր. (-7.05% կամ -184 դր.), Beeline՝ 1,382 դր. (+4.14% կամ +55 դր.):

MOaU, MbOU. Մեկ բաժանորդին ընկնող միջին ամսական տրաֆիկ (ներառյալ փոխկապակցում և մուտքային ռոումինգ).

Կանխավճարային բաժանորդներ. Vivacell-MTS՝ 536 րոպե (2017թ.-ի I եռ. համեմատ` +10.29% կամ +50 ր.), Beeline ` 264 ր. (-7.69% կամ -22 ր.), Ucom` 126 ր. (+5% կամ +6 ր.):

Հետվճարային բաժանորդներ. Vivacell-MTS՝ 690 րոպե (2017թ.-ի I եռ. համեմատ` -2.53% կամ -17 ր.), Beeline` 375 ր. (-1.32% կամ -5 ր.), Ucom` 284 ր. (+2.90% կամ +8 ր.):

Լայնաշերտ ինտերնետի բաժանորդներ. Ucom` 22,563 ՄԲ (2017թ.-ի I եռ. համեմատ` +16.83% կամ +3,250 ՄԲ), Vivacell-MTS` 14,567 ՄԲ (-18.97% կամ -3,410 ՄԲ), Beeline՝ 7,897 ՄԲ (-8.49% կամ -733 ՄԲ):

Նոր ակտիվացումներ.

Կանխավճարային բաժանորդներ. Vivacell-MTS՝ 116,919 (2017թ.-ի I եռ. համեմատ` +14.22% կամ +14,556), Beeline` 72,604 (+16.30% կամ +10,177), Ucom` 35,145 (+51.14% կամ +11,891):

Հետվճարային բաժանորդներ. Vivacell-MTS՝ 21,040 (2017թ.-ի I եռ. համեմատ` -34.79% կամ -11,227), Ucom` 10,707 (-0.96% կամ -104), Beeline` 4,694 (-25.69% կամ -1,623):

Լայնաշերտ ինտերնետի բաժանորդներ. Ucom` 13,915 (2017թ.-ի I եռ. համեմատ` +2.52% կամ +342), Beeline՝ 11,822 (-4.34% կամ -536), Vivacell-MTS` 7,984 ( -43.31% կամ -6,099):

Churn՝ բաժանորդների արտահոսք.

Կանխավճարային բաժանորդներ. Vivacell-MTS՝ 125,390 (2017թ.-ի I եռ. համեմատ` +9.25% կամ +10,617), Beeline` 90,257 (+252.43% կամ +64,647), Ucom` 32,739 (-10.79% կամ -3,959):

Հետվճարային բաժանորդներ. Vivacell-MTS՝ 32,355 (2017թ.-ի I եռ. համեմատ` -14.37% կամ -5,430), Ucom` 7,238 (-11.12% կամ -906), Beeline` 4,426 (-22.53% կամ -1,287):

Լայնաշերտ ինտերնետի բաժանորդներ. Ucom` 11,998 (2017թ.-ի I եռ. համեմատ` -27.54% կամ -4,559), Beeline` 9,978 (+177.55% կամ 6,383), Vivacell-MTS՝ 9,467 (-24.27% կամ -3,034):

15/11/2024
դրամ
Դոլար (USD)
388.25
+0.61
Եվրո (EUR)
410.42
+3.01
Ռուբլի (RUR)
3.90
+0.00
Լարի (GEL)
142.19
+0.41
32046.39
-341.61
Արծաթ
374.35
-10.88