
Փաշինյանը՝ հայ-ռուսական հարաբերությունների մասին. մեր հարաբերություններում չկա ոչ մի պրոբլեմ, ոչ մի ուղղությամբ
Մոսկվայում կայացել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը։ Հանդիպման ավարտին ՀՀ վարչապետն գրառում է կատարել արդյունքների մասին։
«Հենց նոր ավարտվեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ իմ հանդիպումը:
Արդյունավետ զրույց ունեցանք, որի արդյունքներով կարող ենք արձանագրել, որ հայ-ռուսական հարաբերությունները փայլուն են:
Մեր հարաբերություններում չկա ոչ մի պրոբլեմ, ոչ մի ուղղությամբ», – իր ֆեյսբուքյան էջում գրել է վարչապետը: