Հրապարակ. Թեղուտի գլխավոր տնօրենը ժամանակին գրավադրել է հանքավայրը. VTB-ն սկսել է հանքավայրը վարկի դիմաց վերցնելու գործընթացը
«Մեր տեղեկություններով՝ երեկ Հայաստան են ժամանել, ապա Թեղուտ մեկնել ռուսական VTB բանկի ներկայացուցիչները։ Բանն այն է, որ «Վալեքս գրուպի» կազմում գտնվող Թեղուտ հանքավայրի շահագործման համար Թեղուտ հանքավայրի գլխավոր տնօրեն Վալերի Մեջլումյանը ժամանակին բավականին մեծ վարկ է վերցրել՝ գրավադրելով հանքավայրը։
Վերջին շրջանում Թեղուտը մեծ ֆինանսական դժվարություններ ունի եւ վարկային պարտավորությունները չի կարողանում կատարել, ինչի արդյունքում VTB-ում ժամկետանց վարկեր ունի՝ մոտ 380 միլիոն դոլարի կարգի։ Եվ բանկն արդեն սկսել է հանքավայրը վարկի դիմաց վերցնելու գործընթացը»,-գրում է Հրապարակ թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: