ԱՄՆ ՄԵՏԱՂԻ ԹՐԵՅԴԵՐՆԵՐԸ ՍՆՆԿԱՑՄԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ ԵՆ
Տնտեսական ճգնաժամի պայմաններում գունավոր մետաղների մատակարարման գործընթացում մասնագիտացված ամերիկյան ընկերությունները կարող են սննկանալ:Manhattan Brass & Copper ընկերությունը, որը հանդիսանում է գունավոր մետաղների խոշոր թրեյդեր, հայտնել է, որ Նյու-Յորքի Maspeth մետաղական կենտրոնի գործունեությունը կդադարեցվի մինչև ընթացիկ տարվա հուլիսի 18-ը: Նշենք, որ Manhattan Brass & Copper ընկերությունը հիմնադրվել է 71 տարի առաջ և այժմ, ֆինանսական ճգնաժամի պայմաններում, ընկերությունը նախատեսում է վաճառել իր ակտիվների մի մասը: