Բակո Սահակյանը և Արարատ Միրզոյանը քննարկել են տնտեսական համագործակցության հարցերի լայն շրջանակ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ընդունել է ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանին։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, քննարկվել է Արցախի եւ Հայաստանի տնտեսական համագործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ։
Երկուստեք կարեւորվել է հայկական երկու պետությունների միջեւ տնտեսական սերտ համագործակցության շարունակական խորացումն ու ընդլայնումը:
Հանդիպմանը մասնակցում էին ԱՀ պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, Արցախի Հանրապետության Նախագահի խորհրդական – Արցախի Հանրապետության Նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Արայիկ Հարությունյանը։