Պաշտոնական

USD BUY - 366.00-1.50 USD SELL - 369.00-0.50
EUR BUY - 424.00+1.00 EUR SELL - 431.00+1.50
OIL:  BRENT - 86.80-2.26 WTI - 84.88-1.65
COMEX:  GOLD - 4215.00+1.00 SILVER - 67.86+6.21
COMEX:  PLATINUM - 1712.20-1.74
LME:  ALUMINIUM - 3592.00-2.03 COPPER - 13519.50-0.85
LME:  NICKEL - 18581.00-2.52 TIN - 52935.00-4.48
LME:  LEAD - 2005.00-0.55 ZINC - 3530.00-0.28
FOREX:  USD/JPY - 160.2-0.02 EUR/GBP - 1.1565-0.07
FOREX:  EUR/USD - 1.1565-0.07 GBP/USD - 1.3406-0.06
STOCKS RUS:  RTSI - 1101.95+0.00
STOCKS US: DOW JONES - 51202.26+0.70 NASDAQ - 25888.84+0.31
STOCKS US: S&P 500 - 7431.46+0.50
STOCKS JAPAN:  NIKKEI - 69317.50+4.99 TOPIX - 3999.60+3.03
STOCKS CHINA:  HANG SENG - 24842.67+0.50 SSEC - 4096.47+1.61
STOCKS EUR:  FTSE100 - 10471.72+1.63 CAC40 - 8350.87+1.83
STOCKS EUR:  DAX - 24635.30+1.76
15/06/2026  CBA:  USD - 368.06-0.12 GBP - 494.16+0.43
15/06/2026  CBA:  EURO - 427.39+1.3
15/06/2026  CBA:  GOLD - 49534+1299 SILVER - 793.19+38.03
Գյուղնախարարն ընդունել է Հայաստանում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեին
27/09/2018 17:34
Կիսվել

Գյուղնախարարն ընդունել է Հայաստանում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեին

ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանն այսօր ընդունել է Հայաստանում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեին` երկկողմ համագործակցության հեռանկարները քննարկելու նպատակով: Այս մասին «Բիզնես 24»-ը տեղեկացավ նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։

Ողջունելով հյուրին՝ նախարարը բարձր է գնահատել հայ-վրացական հարաբերությունների ներկա մակարդակը և հույս հայտնել, որ այդ համագործակցությունը կշարունակի զարգանալ և ընդլայնվել։

Այնուհետև նախարար Արթուր Խաչատրյանն անդրադարձել է սեպտեմբերի 18-19-ին Վրաստան կատարած այցին, որի ընթացքում հանդիպում է ունեցել Վրաստանի շրջակա միջավայրի և գյուղատնտեսության նախարար Լևան Դավիթաշվիլիի հետ:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` Վրաստանի դեսպան Գիորգի Սագանելիձեն վստահություն է հայտնել, որ ՀՀ գյուղատնտեսության նախարարի այցը Վրաստան ևս մեկ հիմնաքար կհանդիսանա հայ-վրացական գործակցության հետագա խթանման համար:

Դեսպանը գոհունակությամբ արձանագրել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև ապրանքաշրջանառությունը տարեցտարի ավելանում է և իր կողմից վստահեցրել, որ իր առաքելության ընթացքում հնարավորինս կաջակցի երկկողմ հարաբերությունների ամրապնդմանը, այդ թվում նաև գյուղատնտեսության ոլորտում:

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրներում խաղողագործության և գինեգործության ոլորտների հետագա զարգացմանը, գյուղմթերքի ներմուծման և արտահանման արդյունավետ կազմակերպմանը վերաբերող, ինչպես նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր։

15/06/2026
դրամ
Դոլար (USD)
368.06
-0.12
Եվրո (EUR)
427.39
+1.3
Ռուբլի (RUR)
5.0809
+0.0123
Լարի (GEL)
138.6
-0.07
49534
+1299
Արծաթ
793.19
+38.03