Պաշտոնական

USD BUY - 367.50+0.00 USD SELL - 369.50-0.50
EUR BUY - 425.00-1.00 EUR SELL - 431.50+0.50
OIL:  BRENT - 92.78-2.80 WTI - 90.54-2.81
COMEX:  GOLD - 4337.10-2.19 SILVER - 68.94-6.56
COMEX:  PLATINUM - 1797.90-4.37
LME:  ALUMINIUM - 3592.00-2.03 COPPER - 13519.50-0.85
LME:  NICKEL - 18581.00-2.52 TIN - 52935.00-4.48
LME:  LEAD - 2005.00-0.55 ZINC - 3530.00-0.28
FOREX:  USD/JPY - 160.29+0.21 EUR/GBP - 1.1519-0.81
FOREX:  EUR/USD - 1.1519-0.81 GBP/USD - 1.3339-0.63
STOCKS RUS:  RTSI - 1098.13+0.39
STOCKS US: DOW JONES - 50866.78-1.35 NASDAQ - 25709.43-4.18
STOCKS US: S&P 500 - 7383.74-2.64
STOCKS JAPAN:  NIKKEI - 66588.12-1.31 TOPIX - 3949.09-0.07
STOCKS CHINA:  HANG SENG - 24961.95-1.15 SSEC - 4027.74-0.74
STOCKS EUR:  FTSE100 - 10368.05+0.07 CAC40 - 8218.24-0.32
STOCKS EUR:  DAX - 24759.05-0.75
05/06/2026  CBA:  USD - 368.54-0.05 GBP - 496.57+0.93
05/06/2026  CBA:  EURO - 428.98+0.27
05/06/2026  CBA:  GOLD - 53284+614 SILVER - 870.65-10.37
ՀՀ և ԱՄԷ ԱԳ նախարարները՝ զբոսաշրջության ոլորտում արձանագրված ձեռքբերումների մասին
28/09/2018 12:05
Կիսվել

ՀՀ և ԱՄԷ ԱԳ նախարարները՝ զբոսաշրջության ոլորտում արձանագրված ձեռքբերումների մասին

Սեպտեմբերի 27-ին Նյու Յորքում կայացել է Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը Արաբական Միացյալ էմիրությունների արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար Շեյխ Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահայանի հետ: «Բիզնես 24»-ն այս մասին տեղեկացավ ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից։

Զրուցակիցները քննարկել են երկկողմ և բազմակողմ օրակարգին առնչվող հարցերի լայն շրջանակ, ուրվագծել են տարբեր ոլորտներում առկա փոխշահավետ համագործակցության խորացման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերի անհրաժեշտությունը:

ՀՀ և ԱՄԷ արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները գոհունակությամբ արձանագրել են զբոսաշրջության ոլորտում արձանագրված ձեռքբերումները:

Նախարարները շեշտել են, որ երկու երկրների միջև ձևավորված ջերմ բարեկամական հարաբերություններում իր ներդրումն ունի նաև Արաբական Միացյալ Էմիրությունների հայկական փոքրաթիվ, բայց ակտիվ համայնքը:

Հայաստանի ԱԳ նախարարն իր գործընկերոջը ներկայացրել է Ֆրանկոֆոնիայի երևանյան գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքները, ինչպես նաև կազմակերպությունում Հայաստանի առաջիկա նախագահության առաջնահերթությունները՝ որպես գերակա ուղղություն առանձնացնելով սմարթ զարգացման և թվային օրակարգը և դրա շրջանակներում համագործակցության խթանումը:

Նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային և միջազգային օրակարգի հրատապ խնդիրների շուրջ։ Անդրադարձ կատարելով ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանը՝ նախարար Մնացականյանը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո հակամարտության բացառապես խաղաղ հանգուցալուծմանը: Այս համատեքստում Հայաստանի ԱԳ նախարարը նաև նշել է, որ ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ քննարկումներն այլ հարթակներ տեղափոխելու փորձերը վնասում են տարածաշրջանում կայունության ու խաղաղության հաստատմանն ուղղված միջազգային հանրության ջանքերին:

05/06/2026
դրամ
Դոլար (USD)
368.54
-0.05
Եվրո (EUR)
428.98
+0.27
Ռուբլի (RUR)
5.0046
+0.0431
Լարի (GEL)
138.38
+0.02
53284
+614
Արծաթ
870.65
-10.37