Պաշտոնական

USD BUY - 362.00-0.50 USD SELL - 364.00-0.50
EUR BUY - 410.00-1.00 EUR SELL - 415.00-2.00
OIL:  BRENT - 105.64+3.36 WTI - 93.09+1.86
COMEX:  GOLD - 4263.00-0.43 SILVER - 63.46-1.43
COMEX:  PLATINUM - 1752.30-0.25
LME:  ALUMINIUM - 3255.00-0.31 COPPER - 14618.00-0.88
LME:  NICKEL - 16481.00-0.91 TIN - 53898.00-0.58
LME:  LEAD - 1920.00-0.83 ZINC - 3901.50-0.22
FOREX:  USD/JPY - 158.41+0.22 EUR/GBP - 1.1367-0.10
FOREX:  EUR/USD - 1.1367-0.10 GBP/USD - 1.3208-0.21
STOCKS RUS:  RTSI - 857.94-0.60
STOCKS US: DOW JONES - 51349.98-0.31 NASDAQ - 26939.37+0.01
STOCKS US: S&P 500 - 7704.13-0.02
STOCKS JAPAN:  NIKKEI - 66364.20+1.30 TOPIX - 4128.59+1.31
STOCKS CHINA:  HANG SENG - 24510.09-1.01 SSEC - 3888.37+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10679.99-0.24 CAC40 - 8081.43-0.52
STOCKS EUR:  DAX - 25266.53-0.57
25/09/2026  CBA:  USD - 363.52+0.14 GBP - 481.45+0.73
25/09/2026  CBA:  EURO - 414.34+1.03
25/09/2026  CBA:  GOLD - 49863-192 SILVER - 743.09-18.46
Մինչև տարեվերջ Արարատի մարզի համայնքներից ներկայացված 25 ծրագրերը կյանքի կկոչվեն
28/09/2018 16:55
Կիսվել

Մինչև տարեվերջ Արարատի մարզի համայնքներից ներկայացված 25 ծրագրերը կյանքի կկոչվեն

Մինչև տարեւերջ կյանքի կկոչվեն ՀՀ կառավարության հավանությանն արժանացած հրատապ լուծում պահանջող Արարատի մարզի համայնքներից ներկայացված 25 ծրագրերը: Այդ ծրագրերն առնչվում են խմելու, ոռոգման ջրի ներքին եւ արտաքին ցանցերի կառուցմանը, որի ծրագրային արժեքը կազմում է 413 802 800 դրամ: Այս մասին սեպտեմբերի 28-ին կայացած մարզխորհրդի նիստի ժամանակ նշեց Արարատի մարզպետարանի աշխատակազմի ճարտարապետաշինարարական բաժնի պետ Սարգիս Բարսեղյանը: Նա նշեց, որ մնացած համայնքների կողմից ներկայացված ծրագրերին կանդրադառնան հաջորդաբար` կրկին ըստ առաջնահերթության:

Այսօրվա դրությամբ 25 համայնքներից 10-ն արդեն ձեռք է բերել փորձաքննություն անցած նախագծանախահաշվային փաստաթղթեր: Ութ համայնք ձեռք է բերել նախագծանախահաշվային փաստաթղթեր, որոնք դեռ չեն անցել փորձաքննություն: Հինգ համայնքում փաստաթղթերի ձեռքբերման աշխատանքներն ընթացքի մեջ են:

Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը նշեց, որ փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետը հոկտեմբերի 4-ն է, ինչի համար համայնքի ղեկավարներին կոչ արեց արագացնել գործընթացը, որպեսզի իրենց համայնքը դուրս չմնա նման հնարավորությունից:

Մարզխորհրդի նիստին զեկույցով հանդես եկավ նաեւ մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական եւ սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Գուրգեն Եղիազարյանը: Նա խոսեց մարզի համայնքների բյուջեների ութ ամիսների կատարողականի մասին՝ նշելով, որ մարզի համայնքների բյուջեներով 2018 թվականի եկամտային մասը նախատեսվել է 7 մլրդ 426 մլն դրամ,որի դիմաց 2018 թ սեպտեմբերի 1-ի դրությամբ փաստացի մուտք է եղել 4 մլրդ 600 մլն դրամ: Կատարողականը կազմել է 61,9 տոկոս:

Հողի հարկի գծով նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ պակաս է մուտք եղել 1.3 մլն դրամ, գույքահարկի գծով` 30.2 մլն դրամ ավելի, տեղական տուրքերի գծով` 6.6 մլն դրամ ավելի, հողի վարձավճարների գծով` 4.9 մլն դրամ պակաս:

Լիլիթ Մաճկալյան

25/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.52
+0.14
Եվրո (EUR)
414.34
+1.03
Ռուբլի (RUR)
4.3127
+0.0405
Լարի (GEL)
139.55
+0.66
49863
-192
Արծաթ
743.09
-18.46