Տնտեսական

USD BUY - 393.00+0.00 USD SELL - 398.00+0.00
EUR BUY - 409.00-1.00 EUR SELL - 418.00+2.00
OIL:  BRENT - 73.19+0.34 WTI - 69.74+0.23
COMEX:  GOLD - 2641.00+0.02 SILVER - 30.15+0.23
COMEX:  PLATINUM - 939.80+0.85
LME:  ALUMINIUM - 2534.50+1.10 COPPER - 8941.00+0.65
LME:  NICKEL - 15356.00+1.61 TIN - 28689.00+1.02
LME:  LEAD - 1980.00+0.43 ZINC - 2971.50+0.15
FOREX:  USD/JPY - 156.56+0.10 EUR/GBP - 1.0437+0.08
FOREX:  EUR/USD - 1.0437+0.08 GBP/USD - 1.2571+0.02
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 42840.26+1.18 NASDAQ - 19572.60+1.03
STOCKS US: S&P 500 - 5930.85+1.09
STOCKS JAPAN:  NIKKEI - 39161.34+1.19 TOPIX - 2726.74+0.92
STOCKS CHINA:  HANG SENG - 19883.13+0.82 SSEC - 3351.26-0.50
STOCKS EUR:  FTSE100 - 8084.61-0.26 CAC40 - 7274.48-0.27
STOCKS EUR:  DAX - 19884.75-0.43
23/12/2024  CBA:  USD - 395.58+0.53 GBP - 496.33+2.24
23/12/2024  CBA:  EURO - 411.09+0.63
23/12/2024  CBA:  GOLD - 33276.51+349.41 SILVER - 366.22-8.34
Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է սահմանամերձ համայնքներում աշնանացանի սուբսիդավորման նոր ծրագրի մանրամասները
01/10/2018 12:36
Կիսվել

Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է սահմանամերձ համայնքներում աշնանացանի սուբսիդավորման նոր ծրագրի մանրամասները

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է սահմանամերձ համայնքներում աշնանացանի սուբսիդավորման նոր ծրագրի մանրամասները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, «Ֆեյսբուք»-ի ուղիղ եթերում ՀՀ վարչապետը նշեց, որ կառավարության նոր որոշմամբ ցորենի, գարու և կերակրային մշակաբույսերի աշնանացան կատարելու համար սահմանապահ Երասխ, Վահան, Ճամբարակ, Խաչիկ, Խնձորուտ, Սերս, Նոր Ազնաբերդ, Բարձունի, Ներքին Կարմիրաղբյուր Ոսկեվան, Չորաթան, Կողբ, Վազաշեն, Բերքաբեր, Ոսկեպար, Չինարի, Արծվաբերդ, Ծաղկավան, Մովսես, Դովեղ, Պառավաքար, Բերդավան, Բարեկամավան, Կոթի, Բաղանիս, Սարիգյուղ, Այգեձոր, Կիրանց, Այգեպար, Սևքար, Այգեհովիտ, Վերին Կարմիրաղբյուր համայնքների բնակիչները իրականացրած մեկ հեկտար ցանքի համար կստանան 60 հազար դրամի աջակցություն: «Այն գյուղացիները, ովքեր այս համայնքներում 1-7 հեկտար աշնանացան կիրականացնեն, մեկ հեկտարի համար կստանան 60 հազար դրամ աջակցություն: Այսինքն, եթե մեկ հեկտարի մասին է խոսքը, կստանան 60 հազար դրամ, եթե երկու հեկտար է, աջակցությունը կլինի  120 հազար դրամ և այդպես շարունակ»,- մանրամասնեց վարչապետը:

Վարչապետի խոսքով՝ սա նույնպես Հայաստանում աշխատանքը խրախուսելու շրջանակներում իրականացված քայլ է: ՀՀ վարչապետը ևս մեկ անգամ ընդգծեց, որ Հայաստանում տնտեսական կառուցվածքի հետ կապված լուրջ խնդիրներ կան: Նրա գնահատմամբ՝ տնտեսությունը պետք է այնպես վերափոխեն, որ Հայաստանն ագրարային երկրից դառնա արդյունաբերական երկիր, իսկ որպես դրա նախաքայլ երկրում հարկավոր է խրախուսել աշխատանքը: «Մենք ամեն ինչ պետք է անենք, որ և գյուղում, և քաղաքում մարդիկ շահագրգռված լինեն աշխատել»,- ընդգծեց ՀՀ վարչապետը՝ հավելելով, որ հետագա որոշումներով  ևս փորձելու են լուծել այդ խնդիրը:

23/12/2024
դրամ
Դոլար (USD)
395.58
+0.53
Եվրո (EUR)
411.09
+0.63
Ռուբլի (RUR)
3.93
+0.08
Լարի (GEL)
141.20
-0.02
33276.51
+349.41
Արծաթ
366.22
-8.34