Պաշտոնական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 402.00+1.00 EUR SELL - 408.00+0.50
OIL:  BRENT - 93.83-9.10 WTI - 86.94-9.10
COMEX:  GOLD - 4115.00+4.76 SILVER - 52.12+5.10
COMEX:  PLATINUM - 1534.00+9.88
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.97+0.22 EUR/GBP - 1.1258+0.09
FOREX:  EUR/USD - 1.1258+0.09 GBP/USD - 1.349+0.18
STOCKS RUS:  RTSI - 931.72-1.27
STOCKS US: DOW JONES - 53356.12+3.03 NASDAQ - 25736.51+1.44
STOCKS US: S&P 500 - 7688.62+1.58
STOCKS JAPAN:  NIKKEI - 61077.90-1.79 TOPIX - 3940.39+1.16
STOCKS CHINA:  HANG SENG - 24796.98+3.67 SSEC - 3689.91+0.10
STOCKS EUR:  FTSE100 - 10829.21+1.79 CAC40 - 8177.89+1.96
STOCKS EUR:  DAX - 26437.67+2.22
05/11/2026  CBA:  USD - 360.4+0.28 GBP - 485.13-0.28
05/11/2026  CBA:  EURO - 404.66-0.37
05/11/2026  CBA:  GOLD - 46787+1208 SILVER - 602.41+35.02
Արմեն Սարգսյան․ Այսօրվա Հայաստանը շարժվում է և կշարունակի շարժվել ճիշտ ուղղությամբ
25/10/2018 12:45
Կիսվել

Արմեն Սարգսյան․ Այսօրվա Հայաստանը շարժվում է և կշարունակի շարժվել ճիշտ ուղղությամբ

Աշխատանքային այցով Շվեյցարիայի Համադաշնությունում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Ժնևում հանդիպել է շվեյցարահայ համայնքի ներկայացուցիչների հետ: Այս մասին «Բիզնես 24»-ը տեղեկացավ ՀՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Նախագահ Սարգսյանը նշել է, որ մենք ազգային նպատակների իրագործման նոր փուլ ենք մտնում աշխարհում տեղի ունեցող տնտեսական և, հատկապես, արդյունաբերական ու տեխնոլոգիական շատ արագ զարգացումների համապատկերում:

Կարևորելով համազգային ներուժի համախմբումը համահայկական օրակարգի շուրջ՝ Հանրապետության նախագահն ասել է. «Մենք մի կարեւոր առավելություն ունենք՝ մեր փոքր պետությունն իրականում իրենից ներկայացնում է մի հսկա ժողովրդի երազանքները, նպատակներն ու շահերը։ Ձեր երեխաները, թոռները հպարտ պետք է լինեն, որ իրենք հայ են, և պատկանում են փայլուն ժողովրդի, որն այս կյանքում ունի շատ մեծ առաքելություն ու նպատակ»։

«Մեր իրական ուժն ու հարստությունը մեր ժողովուրդն է»,-ասել է նախագահ Սարգսյանը եւ հավելել. «Այսօրվա Հայաստանը, որ նոր ու երիտասարդ Հայաստան է, շարժվում է, և հույս ունեմ, կշարունակի շարժվել ճիշտ ուղղությամբ՝ ազատության, մարդկային արժանապատվության ճանապարհով: Եկել է ժամանակը, որ յուրաքանչյուր հայ անպայման ներգրավված լինի իր երկրի գործերում՝ յուրաքանչուրն իր տեղում, իր ուժերի ներածին չափով իր նպաստը բերելով հայրենանվեր ծրագրերի իրագործմանն ու հայրենիքի զարգացմանը»։

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդմանը ու դրանք նորովի զարգացնելուն, հայապահպանության խնդիրներին և Հայաստանի կյանքում արտերկրի մեր հայրենակիցների՝ ավելի ակտիվ ներգրավման հնարավորություններին:

05/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.4
+0.28
Եվրո (EUR)
404.66
-0.37
Ռուբլի (RUR)
4.4134
+0.0187
Լարի (GEL)
138.98
+0.37
46787
+1208
Արծաթ
602.41
+35.02