Հակոբ Արշակյանն ընդունել է ԵԱՏՄ տրանսպորտի և ենթակառուցվածքների հանձնաժողովի անդամ Էմիլ Կայկիևին
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը հոկտեմբերի 25-ին ընդունել է ԵԱՏՄ տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար/հանձնաժողովի անդամ Էմիլ Կայկիևի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին «Բիզնես 24»-ը տեղեկացավ նախարարության լրատվական ծառայությունից։
Հանդիպման ընթացքում քննարկվել են տրանսպորտային փոխադրումների ոլորտին առնչվող մի շարք հարցեր։ Մասնավորապես, Հայաստանի Հանրապետությունից դեպի Ռուսաստանի Դաշնություն ոչ կանոնավոր ուղևորափոխադրումների դեպքում թույլտվությունների կարգը վերանայելու, երկու երկրների միջև ազատ տեղաշարժ ապահովելու հնարավորությունները։
Անդրադարձ է եղել նաև ԵԱՏՄ շրջանակներում բեռնափոխադրումների հետ կապված մի շարք հարցերի:
Հանդիպման ավարտին Էմիլ Կայկիևը Հակոբ Արշակյանին հրավիրել է մասնակցելու նոյեմբերին Մոսկվայում կայանալիք «Տրանսպորտային շաբաթ-2018» ամենամյա միջոցառմանը: