Բիզնես

USD BUY - 363.50-0.50 USD SELL - 366.50+0.00
EUR BUY - 418.50+0.00 EUR SELL - 425.00+0.00
OIL:  BRENT - 88.82+1.93 WTI - 82.40+1.28
COMEX:  GOLD - 4373.90+1.37 SILVER - 64.99+0.18
COMEX:  PLATINUM - 1756.80+2.37
LME:  ALUMINIUM - 3184.00-0.27 COPPER - 13791.00-0.12
LME:  NICKEL - 17249.00+0.09 TIN - 55268.00+2.50
LME:  LEAD - 1877.50-1.00 ZINC - 3643.00+1.43
FOREX:  USD/JPY - 159.3-0.01 EUR/GBP - 1.1569+0.29
FOREX:  EUR/USD - 1.1569+0.29 GBP/USD - 1.353+0.28
STOCKS RUS:  RTSI - 796.02-5.13
STOCKS US: DOW JONES - 53732.41-0.20 NASDAQ - 26729.16-0.28
STOCKS US: S&P 500 - 7785.76-0.17
STOCKS JAPAN:  NIKKEI - 68713.80+0.59 TOPIX - 4197.20+0.51
STOCKS CHINA:  HANG SENG - 25116.85-1.10 SSEC - 3927.18+0.01
STOCKS EUR:  FTSE100 - 10750.11-0.21 CAC40 - 8636.80-0.16
STOCKS EUR:  DAX - 26440.31+0.53
14/08/2026  CBA:  USD - 365.82-0.04 GBP - 494.92+1.37
14/08/2026  CBA:  EURO - 422.74+0.68
14/08/2026  CBA:  GOLD - 51433-636 SILVER - 763.96-15.32
ՎիվաՍել-ՄՏՍ․ Կայացել է «Փարոս» կամերային երգչախմբի հոբելյանական համերգը
01/11/2018 11:59
Կիսվել

ՎիվաՍել-ՄՏՍ․ Կայացել է «Փարոս» կամերային երգչախմբի հոբելյանական համերգը

Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնում կայացել է «Փարոս» կամերային երգչախմբի հոբելյանական համերգը: Իր տեսակի մեջ եզակի` ներառական այս երգչախումբը, որի երգիչների մեծ մասը հաշմանդամություն ունեցող՝ այդ թվում սայլակավոր մարդիկ են, անցել է ստեղծագործական կայացման երկար ուղի: Խումբը ստեղծվել է 25 տարի առաջ` Կարմիր Խաչի վերականգնողական կենտրոնում: Այն սահմանել է կարևոր նպատակ. ապահովել հոգեբանական ռեաբիլիտացիա՝ սայլակի օգնությամբ տեղաշարժվող անձանց համար: «Ունիսոն» հասարակական կազմակերպությանը կից գործող «Փարոսն» արդեն հանրության մեծ ճանաչման արժանացած երգչախումբ է:

«Երգչախմբի առաքելությունն է ոչ միայն պատվով ներկայացնել մեր մշակույթը, այլև լինե-լով ակտիվ, անկախ և արժանավայել կյանքի փարոս ու ջատագով՝ օրինակ ծառայել Հայաստանում ապրող հաշմանդամություն ունեցող անձանց: Այդ նպա¬տակների իրաց¬մանը մեծապես նպաստել են մեզ աջակցողները։ Պատահական չէ, որ 2011թ.-ից սկսած, երբ երգչախմբի գլխավոր գործընկերոջ դերը ստանձնեց ՎիվաՍել-ՄՏՍ-ը, «Փարոսը» գրանցեց աննախադեպ ստեղծագործական աճ, դարձավ միջազգային հեղինա¬կավոր մրցույթների դափնեկիր և նվաճեց բազմաթիվ պարգևներ ու մեդալներ», – ասել է «Ունիսոն» ՀԿ և «Փարոս» կամերային երգչախմբի տնօրեն Արմեն Ալավերդյանը։

«Կյանքը մարտահրավեր է. գեղեցիկ ապրելու, դժվարություններ հաղթահարելու, ստեղծելու, նպատակներ սահմանելու և դրանք իրականացնելու «շղթա»: Այս բեմում նման սկզբունքով առաջնորդվող մարդիկ են: Նրանք ոչ միայն չեն ընկրկել կյանքի բերումով ստեղծված դժվարությունների առաջ, այլև գտել են խնդիրները հաղթահարելու յուրահատուկ միջոց՝ երաժշտության լեզուն: Այն կամքը, որը տարիներ շարունակ դրսևորում է երգչախմբի յուրաքանչյուր անդամ, կյանքն իրապես սիրող, ուժեղ մարդու մոտեցում է: Երգչախմբի 25-ամյա ձեռքբերումները կարևոր են և հուսամ՝ շարունակական: Մեր գործընկերությունը շարունակվելու է նաև հաջորդ տարի», – ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

«Փարոսը» թողարկել է 5 ձայներիզ, ելույթներով հանդես է եկել Հայաստանի, Արցախի և արտերկրի բեմերում (Լիբանան, Վրաստան, Մեծ Բրիտանիա, Իտալիա, Ֆրանսիա, Ավստրիա, Սլովակիա, Լատվիա, Ռուսաստան)։

Հոբելյանական համերգի կայացմանն աջակցել են ՀՀ մշակույթի նախարարությունը և «Փարոս» հիմնադրամը: Ծրագրում ընդգրկվել են Ա.Խաչատրյանի, Ա.Վիվալդիի, Ջ.Վերդիի, Կ.Օրֆի և Խ.Ավետիսյանի ստեղծագործությունները։ «Փարոս» երգչախմբի հետ ներկայացել են նաև Օպերայի և բալետի թատրոնի սիմֆոնիկ նվագախումբը և երգչախումբը, ինչպես նաև «Նարեկացի» նվագախումբը։

«Փարոս» կամերային երգչախմբի գլխավոր գործընկերը ՎիվաՍել-ՄՏՍ-ն է: Երգչախմբին մշտական աջակցություն են ցուցաբերել նաև «Փարոս» հիմնադրամը, Քուլհանջյան – Շտրաուխ ընտանիքը (ԱՄՆ) և Հայկական Կարմիր Խաչի «Գրացիա» միջազգային հետվնասվածքային վերականգնողական կենտրոնը:

«Փարոս» կամերային երգչախմբի մասին.

Երգչախումբը հիմնադրվել է 1993 թվականին: 2002թ.-ից գործում է «Ունիսոն» հասարակական կազմակերպությանը կից: 1993-2008թթ. երգչախմբի գեղարվեստական ղեկավարն ու դիրիժորը եղել է Վաչագան Նավասարդյանը, 2009թ.-ից մինչև օրս՝ Րաֆֆի Միքայէլեանն է:

14/08/2026
դրամ
Դոլար (USD)
365.82
-0.04
Եվրո (EUR)
422.74
+0.68
Ռուբլի (RUR)
4.3644
+0.0006
Լարի (GEL)
139.91
+0.11
51433
-636
Արծաթ
763.96
-15.32