ՉՈՐՍ ՏԱՐԻ ՀԵՏՈ OPEL-Ը ԿԴԱՌՆԱ ՇԱՀՈՒԹԱԲԵՐ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ
Կանադական Magna International ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Ֆրենկ Սթրոնախը (Frank Stronach) հայտարարել է, որ գերմանական ավտոարտադրող Opel ընկերությունը արդեն չորս տարի հետո կհամարվի շահութաբեր ընկերություն: Նա նաև նշել է, որ ընկերությունը մտադիր է ընդլայնել իր վաճառքի ծավալները ռուսական շուկայում:
Հիշեցնենք, որ անցյալ շաբաթ պաշտոնապես հայատարարվել էր, որ գերմանական Opel ընկերության նոր սեփականատերեր են հանդիսանում կանադական Magna International Inc. ընկերությունը, ռուսական Խնայբանկը (Сбербанк) և ГАЗ Խումբը: